▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեղին բաճկոնների ցույցերի կազմակերպիչներից 1-ը «Սորոսի» գրասենյակի դիմաց մասնակցում է ակցիայի

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն իր թիմակիցների հետ բողոքի ակցիա է իրականացնում՝ արգելափակելով «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի, որն առավել հայտնի է որպես Սորոսի հիմնադրամ, հայաստանյան գրասենյակը:

«ՎԵՏՕ»  խումբը բազմիցս հանդես է գալիս կոչերով, որ Հայաստանում գործող օտարերկյա կազակերպությունները գործում են ի վնաս Հայաստանի:

 

 

 

Տեսանյութն՝ Անի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Ավելի վաղ Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ իրենց շարժմանն է միանալու Բելգիայի թագավորությունից Հայաստան ժամանած, հայտնի դեղին բաճկոնների ցույցերի կազմակերպիչներից Քրիստ Բերտերյանը:

Ուղիղ միացումը՝ Սորոսի հիմնադրամի գրասենյակի դիմաց անցկացված բողոքի ակցիայից՝ ստորև.

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին