▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմակավորված անձինք կոտրում են Արցախի ներկայացուցչության դռները

Դիտեք նաև՝

***

Արցախի ներկայացուցչությունում լարված իրավիճակ է։ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները այնտեղ են։
Նրանք կոտրել են ներկայացուցչության դուռը և առգրավել նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան։

***

Քիչ առաջ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները կոտրեցին Արցախի ներկայացուցչության դարպասները և առգրավեցին նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան։
Ներկայացուցչությունից հայտնեցին, որ ծառայողական մեքենայի բռնագրավման վերաբերյալ դատարանի որոշում իրենց չի ներկայացվել։
Փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով ոստիկանության գործողությունները ներկայացուցչության տարածքում ապօրինի են: Նա նաև հայտնեց, որ Նախագահին հրավիրել են հարցաքննության։ «Չսպասեցին, որ դռները բացենք, ջարդեցին, մտան։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախցիների հանդեպ ճնշումներ են իրականացվում»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ դատական կարգով վիճարկելու են կատարվածը։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին