▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմել ենք Գլխավոր դատախազություն և ՀՔԾ՝ Սերժ Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով. Հայկ Գրիգորյան

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտոնապես դիմել ենք Գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն՝ Սերժ Սարսգյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ կաշառակերության հիմքով։ Սա զանգվածային լրատվամիջոցներով կատարված հայտարարություն է հանցագործության մասին, որին օրենքով իրավապահները պարտավոր են ընթացք տալ։ Հաղորդում հանցագործության մասին. 2018թ. հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց՝ գործարարներն իր հետ հանդիպմանը խոստովանել են, որ ճամպրուկներով փողեր են տարել Բաղրամյան 26. «Ոչ ոք չի ասում, որ այդ նույն գործարարներին հանրապետության գործող վարչապետը հրավիրել է և ասել՝ հարգելի՛ գործարարներ, ես չգիտեմ՝ դուք ամիսը քանի անգամ, ինչ չափի ճամպրուկներով ինչ եք բերել Բաղրամյան 26, բայց այս պահից դուք ազատված եք բոլոր այդպիսի պարտականություններից։ Ես հարցրել եմ՝ եղե՞լ է այսպիսի մեխանիզմ, և իրենք ասել են՝ եղել է, ես ասել եմ՝ դուք ազատված եք այդ մեխանիզմից»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պահանջում ենք դատախազությունից և Հատուկ քննչական ծառայությունից, օրենքով սահմանված իրենց լիազորությունների սահմաններում, պարզել տվյալ հայտարարության մեջ հիշատակված փաստական տվյալների հավաստիությունն ու գործարարների ինքնությունը, կատարել անհրաժեշտ ստուգողական ու քննչական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննել այդ գործարարներին, պարզելու համար վերը նշված մեխանիզմի մանրամասները, այդ թվում, թե որ գործարարը, երբ ու որքան գումար է տարել Բաղրամյան 26 և ում է դա հանձնել։

 

 

 

 

 

 

 

 

Պահանջում ենք, որ սույն դրվագով հարցաքննվի նաև Սերժ Սարգսյանը` որպես Բաղրամյան 26-ում 2008-2018թթ. պաշտոնավարած անձ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին