▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմել ենք կառավարությանը՝ նոյեմբերի 29-ը նշելու որպես Հեռուստատեսության աշխատակցի օր

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հանրայինը 65 տարեկան է

Հանրային հեռուստաընկերությունը ոչ միայն պատմությունը վավերագրողն է, այլ հենց ինքը պատմական իրական արժեք է:

Շնորհավորում եմ Հանրայինի ծնունդը՝ նոյեմբերի 29-ը, որով սկիզբ դրվեց ոչ միայն Հանրային հեռուստաընկերությանն, այլև հայկական հեռուտաստատեսությանն ընդհանրապես: Եվ քանի որ այս օրվա խորհուրդը կիսում են հայկական հեռուստատեսության բոլոր ժամակաների ու բոլոր հեռուստաալիքների աշխատակիցները, մենք դիմել ենք կառավարությանը՝ նոյեմբերի 29-ը նշելու որպես Հեռուստատեսության աշխատակցի օր:

Անցնող տարին կարևոր ու հետաքրքիր շրջան էր հեռուստատեսության համար. մի կողմից մեր առջև նպատակ էինք դրել հոբելյանին ճիշտ ներկայացնել, արժանին մատուցել ու հանրահռչակել հայակական հեռուստատեսության պատմությունը, մյուս կողմից հրատապ ու համարձակ քայլեր ձեռնարկել ապագայի համար, քանի որ վաղն արդեն ուշ կլինի:

Մեզ համար պատասխանատու շրջան է՝ ունենալով նման հսկա ժառանգություն՝ մենք պետք է շարունակենք հայկական հեռուստատեսության պատմությունը:

Վստահ եմ՝ նվիրյալներից յուրաքանչյուրը ուրախությամբ և սեփական հաջողության նման է այսօր հետևում Հանրայինի ձեռքբերումներին՝ լինի դա նոր լրատվական ալիք, նոր մասնաշենքի կառուցում, բազմապատկված հեռուսատաարտադրանք, թե վարկանիշի ու վստահելիության էական բարձրացում:

Հանրային հեռուստաընկերությունն այսօր շատ հավակնոտ ծրագրեր ունի՝ հեռուստադիտողին հետաքրքիր ու սեգմենտավորված հեռուստաբովանդակություն մատուցելու, որի առաջին արդյունքներն արդեն տեսանելի են: Հանրայինի թիմը իր զարգացման քաղաքականությունը մշակելիս նպատակ է դրել ձևավորել ապագայի հեռուստատեսությանը համարժեք հեռուստաընկերություն. Հանրայինը պետք է լինի ոլորտի նորարարը, Հանրայինը պետք է լինի ավելի հասանելի ու հասնի իր հեռուստադիտողին:

Շնորհավո՛ր ծնունդդ, հայկական հեռուստատեսություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին