Դիմում եմ Վարդան Ղուկասյանին․․․Հացադուլ հայտարարած նախկին ոստիկան
Նշենք, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը տարիներ առաջ ևս հացադուլ էր հայտարարել՝ երկու զավակների հետ՝ ՀՀ ոստիկանության շենքի առջև' պահանջելով իր արտաժամյա ծառայության վճարները' մոտ 2,5 միլիոն դրամ:
Մանրամասներն՝ այստեղ։
Asekose.am-ը պատրաստ է ներկայացնել նաև երկրորդ կողմի պարզաբանումը կամ տեսակետը։
Հավելենք, որ Մխիթար Ալումյանի զավակները նրա ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն են կատարել․
«Հարգելի ընկերներ ջան, պապան մի քանի րոպե առաջ Հրազդանից առանց ոստիկանների ուղղեկցության գնաց Երևան Գլխավոր Դատախազ՝ Աննա Վարդապետյանին տեսնելու ու եթե հարցը նորմալ չգնա, լուծում չտան, պապաս էնտեղա շարունակելու իր խաղաղ ակցիա՝ հացադուլը։
Պապան շատ շնորհակալա Հրազդանի Ոստիկանությունից(Պետից, Տեղակալից և Թաղային Արամից), որոնք պապային չափից մեծ մարդկային մոտեցում են ցույց տվել, թույլ տալով իրենց մեքենայի մեջ տաքանալ։
Պապային էլ փոխանցեցի անդրոիդ հեռախոս, ու եթե պետք լինի այտեղից ուղիղ եթեր կանի, բայց այդ հեռախոսը գրեթե միշտ անջատած կլինի, կնոպկով հեռախոսը միացրած(077-60-77-78), (055-29-07-77), ասեմ որ ես էլ եմ մտնում պապայի ֆեյսբուքի էջը, որ հանկարծ մի նորություն լինի արագ կապնվեմ իրա հետ, քանի որ պապան չի կարա անդրոիդ հեռախոսը միշտ միացրած պահի(լիցքավորման) պատճառով։
Պապան ասելա բոլորին կասես՝ Կներեք և Աստված Օրհնի Ձեզ»։