▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիվերսիա «հին ընկերների» նկատմամբ

 

Արդեն մի քանի օր է, ինչ լրատվամիջոցներում անընդհատ շրջանառվում են լուրեր, ըստ որի, ՀՅԴ-ը շարքերը շարունակում են լքել` միանալով «Հիմնադիր խորհրդարանին»: Այդ լուրերին ի պատասխան, ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեն պարզաբանում է, որ այդ անձինք որևէ առնչություն չունեն ՀՅԴ կառույցի հետ, ավելին` նրանք վաղուց արտաքսված են ՀՅԴ շարքերից:
Ակնհայտ նկատվում է, որ վերջերս որոշ ուժեր ՀՅԴ-ի ուղղությամբ ակտիվ պայքար են սկսել: Հետաքրքրական այն է, որ այդ հարձակումների ու զազրախոսությունների հիմնական պատճառն այն է, որ ՀՅԴ-ն հայտարարել է, իսկ եթե ավելի ճիշտ` համատարիմ է մնում իր նախընտրական ծրագրում տեղ գտած դրույթներին, այն է` կողմ է կառավարման համակարագի փոփոխությանը և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելուն:
Հայրենի քաղաքական դաշտում գտնվող որոշ ուժերի համար ծրագրերին հավատարիմ մնալը իսկապես արտասովոր երևույթ է, քանի որ այն ուժերը, որոնք տարիներով խոսում էին դրույնթերի մասին, կուրծք էին ծեծում հարցերի ու խնդիրների վերաբերյալ, որոնք հիմա տեղ են գտել սահմանադրականի հայեցակարգում, սկսել են ջրին հակառակ լողալ՝ դավաճանելով իրենց ընտրական խոսոտւմները, ինչպես նաև սեփական էլեկտորատին: Հետաքրքիր է՝ ի՞նչ պատասխան են տալու նրանք իրենց ընտրողներին, երբ հերթական անգամ կանգնեն նախընտրական քարոզչական հարթակին:
Ասել է թե, նման հեղհեղուկ և անհաստատ ուժերը, ինչ պահանջներ կարող են դնել իշխանությունների առաջ, եթե իրենք իրենց սեփական խոստումները դավաճանում են` դեռևս իշխանության չհասած:

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Արդեն մի քանի օր է, ինչ լրատվամիջոցներում անընդհատ շրջանառվում են լուրեր, ըստ որի, ՀՅԴ-ը շարքերը շարունակում են լքել` միանալով «Հիմնադիր խորհրդարանին»: Այդ լուրերին ի պատասխան, ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեն պարզաբանում է, որ այդ անձինք որևէ առնչություն չունեն ՀՅԴ կառույցի հետ, ավելին` նրանք վաղուց արտաքսված են ՀՅԴ շարքերից:
Ակնհայտ նկատվում է, որ վերջերս որոշ ուժեր ՀՅԴ-ի ուղղությամբ ակտիվ պայքար են սկսել: Հետաքրքրական այն է, որ այդ հարձակումների ու զազրախոսությունների հիմնական պատճառն այն է, որ ՀՅԴ-ն հայտարարել է, իսկ եթե ավելի ճիշտ` համատարիմ է մնում իր նախընտրական ծրագրում տեղ գտած դրույթներին, այն է` կողմ է կառավարման համակարագի փոփոխությանը և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելուն:
Հայրենի քաղաքական դաշտում գտնվող որոշ ուժերի համար ծրագրերին հավատարիմ մնալը իսկապես արտասովոր երևույթ է, քանի որ այն ուժերը, որոնք տարիներով խոսում էին դրույնթերի մասին, կուրծք էին ծեծում հարցերի ու խնդիրների վերաբերյալ, որոնք հիմա տեղ են գտել սահմանադրականի հայեցակարգում, սկսել են ջրին հակառակ լողալ՝ դավաճանելով իրենց ընտրական խոսոտւմները, ինչպես նաև սեփական էլեկտորատին: Հետաքրքիր է՝ ի՞նչ պատասխան են տալու նրանք իրենց ընտրողներին, երբ հերթական անգամ կանգնեն նախընտրական քարոզչական հարթակին:Ասել է թե, նման հեղհեղուկ և անհաստատ ուժերը, ինչ պահանջներ կարող են դնել իշխանությունների առաջ, եթե իրենք իրենց սեփական խոստումները դավաճանում են` դեռևս իշխանության չհասած:

Արմեն Հովասափյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին