▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիվերսիոն գործողության հետևանքով զոհված զինծառայողն այսօր պետք է զորացրվեր

Դեկտեմբերի 4-ին հակառակորդի կողմից կազմակերպված դիվերսիոն գործողության հետևանքով զոհված զինծառայող Էրիկ Գրիգորյանն այսօր պետք է զորացրվեր: Այս մասին Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց Սյունիքի մարզի Շաքի գյուղի գյուղապետ Վահան Ղազարյանը,  որի համագյուղացին է զոհված զինծառայողը:

Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Էրիկը միակողմանի ծնողազորւկ է, հայրը մահացած է:

«Էրիկը տան փոքրն էր, իրենից մեծ 3 եղբայր և 1 քույր ուներ: Նրանք ապրում են սոցիալապես ծանր պայմաններում»,-ասաց գյուղապետը:

«Այսօր պետք է զորացրվեր, ընտանիքում բոլորը նրան մեծ անհամբերությամբ էին  սպասում: Բայց առավոտյան իմացանք, որ զոհվել է: Իսկապես մեծ ողբերգություն է տեղի ունեցել թե՛ Էրիկի հարազատների, թե՛ համագյուղացիների համար»,- նշեց Շաքիի գյուղապետ Վահան Ղազարյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ժամը 04:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ, որի ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին