Քննչական կոմիտեում ընթանում է Սամվել Վարդանյանի հարցաքննությունը, կոմիտեի դիմաց հավաքված են Սամվելի աջակիցները։ Ներկա է նաև ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը, ով, կարծիք հայտնելով Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի վերաբերյալ, ասել է․ «Ռեժիմը գնալով սրացնում է ռեպրեսիվ մեխանիզմների կիրառումը, դա փաստում է, որ քայլող ոհմակի ռեժիմն այլևս ի վիճակի չէ տիրապետել իրավիճակին։ Նրանք դիմում են Ադրբեջանի կառավարման փորձին, այն է՝ ոչ միայն ձերբակալել ու դատել, այլ նաև խոշտանգել։ Իրավիճակի համար պատասխանատվություն են կրում նաև Սամվելին ուղեկցող ոստիկանները, որոնք իրավունք չունեին լքելու մեքենան և թույլ տալու, որ օտար մարդիկ մեքենա մտնեն։ Սա կոնկրետ պետական պատվեր է՝ վախեցնելու մարդկանց, որ, եթե չենթարկվեք այս դավաճան ռեժիմին, ապա բոլորիդ սպասվում է նման ճակատագիր։ Բայց պատերազմի մասնակից Սամվելին նման մեթոդներով հնարավոր չէ կոտրել։ Դժվար թե իրենց շռան շներով կարողանան վախեցնել մարդկանց, ովքեր պաշտպանում են մեզ ու մեր պետականությունը»։ |
***
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բռնության միջոցով հնարավոր չէ զսպել աճող հանրային բողոքն ու ընդվզումը։ *** |
Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է այն հոդվածով, որն առաջադրվել է Արմեն Գրիգորյանին և Նարեկ Մալյանին, այս մասին ՔԿ Երևանի քննչական վարչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Քրեական վարույթը նախաձեռնված է եղել խուլիգանության հոդվածի 1-ին մասով, մեղադրանքը լրացվել է՝ քաղաքական հիմքով թշնամանք, անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով, էն հոդվածով, որով, կարծում եմ, ՀՀ քաղաքացիների բավական մեծ մասին ցանկացած պահի կարող է այդ մեղադրանքն առաջադրվի»,- հավելել է նա։ |
***
Սամվել Վարդանյանը ՔԿ-ում է։ Շենքի դիմաց հավաքված են Վարդանյանի աջակիցները։ Քիչ առաջ Սամվելի մայրը ուշաթափվեց, ներկաները նրան օգնության հասան։ ***
|