▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուբայի շեյխի նախաձեռնությամբ անցկացված մրցաշարում հայ կարատեիստների հաղթանակը

 

2014 թ-ի Հունվարի 30-ից փետրվարի 2-ը Արաբական միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում անցկացված կարատեի 3-րդ միջազգային բաց առաջնությանը,( 3RD INTERNATIONAL DUBAI KARATE OPEN ) որը անցկացվում էր Դուբայի շեյխի նախաձեռնությամբ, մասնակցում էին 60 երկրներից մոտ 1250 մարզիկներ, որոնց մեջ էին նաև աշխարհի գրեթե բոլոր չեմպիոնները, փոխչեմպիոնները և ոսկե գավաթակիրները, Հայաստանի կարատեի ազգային հավաքականի անդամ Էդգար Մինասյանը դարձել է ոսկե մեդալակիր` հնչեցնելով Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը: Նշենք, որ Էդգար Մինասյանը մենամարտել է հինգ մրցակիցների հետ, իսկ կիսաեզրափակիչում և եզրափակիչում հաջորդաբար հաղթել է Եգիպտոսը ներկայացնող աշխարհի կրկնակի ոսկե գավաթակիր և աշխարհի չեմպիոն մարզիկներին: Ազգային հավաքականի անդամ մեծահասակները` Սերյոժա Մակարյանը, Վիգեն Օհանյանը և Էդուարդ Մինասյանը թիմային պայքարում Հայաստանին պարգևեցին 3-րդ պատվավոր հորիզոնականը և Հայաստանի թիմը Դուբայի ղեկավարի կողմից արժանացավ հատուկ մրցանակի: Մեր մարզիկներից Գևորգ Քալաշյանը(17 տարեկան), Անիտա Մակյանը(14 տարեկան) և Դավիթ Մակյանը(12 տարեկան) իրենց քաշային կարգերում գրավեցին 3-րդ պատվավոր հորիզոնականը: 
Հայաստանի կարատեի ազգային Ասոցիացիա

2014 թ-ի Հունվարի 30-ից փետրվարի 2-ը Արաբական միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում անցկացված կարատեի 3-րդ միջազգային բաց առաջնությանը,( 3RD INTERNATIONAL DUBAI KARATE OPEN ) որը անցկացվում էր Դուբայի շեյխի նախաձեռնությամբ, մասնակցում էին 60 երկրներից մոտ 1250 մարզիկներ, որոնց մեջ էին նաև աշխարհի գրեթե բոլոր չեմպիոնները, փոխչեմպիոնները և ոսկե գավաթակիրները, Հայաստանի կարատեի ազգային հավաքականի անդամ Էդգար Մինասյանը դարձել է ոսկե մեդալակիր` հնչեցնելով Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը:

Նշենք, որ Էդգար Մինասյանը մենամարտել է հինգ մրցակիցների հետ, իսկ կիսաեզրափակիչում և եզրափակիչում հաջորդաբար հաղթել է Եգիպտոսը ներկայացնող աշխարհի կրկնակի ոսկե գավաթակիր և աշխարհի չեմպիոն մարզիկներին:

Ազգային հավաքականի անդամ մեծահասակները` Սերյոժա Մակարյանը, Վիգեն Օհանյանը և Էդուարդ Մինասյանը թիմային պայքարում Հայաստանին պարգևեցին 3-րդ պատվավոր հորիզոնականը և Հայաստանի թիմը Դուբայի ղեկավարի կողմից արժանացավ հատուկ մրցանակի:

Մեր մարզիկներից Գևորգ Քալաշյանը(17 տարեկան), Անիտա Մակյանը(14 տարեկան) և Դավիթ Մակյանը(12 տարեկան) իրենց քաշային կարգերում գրավեցին 3-րդ պատվավոր հորիզոնականը: 

 

Հայաստանի կարատեի ազգային Ասոցիացիա

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին