«Դուբայում Նիկոլ Փաշինյանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցչին փոխանցվել է Արցախի 7 շրջանները 5 միլիարդի դիմաց հանձելու առաջարկ»,- ֆեյսբուքյան «Ռեքվիեմ» շարքի երկրորդ մասում ասել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Ամենատարածված հարցը, որ կա՝ արդյոք այն առաջարկը, որ ժամանակին մերժեց Սերժ Սարգսյանը, առաջարկվե՞ց նաև Նիկոլ Փաշինյանին։ Ես ստացել եմ հազարավոր հարցեր, և այսօր ես ձեզ վստահորեն ասում եմ՝ այո, Նիկոլ Փաշինյանին արվել է այդ առաջարկը։ 2018թ․ հոկտեմբերին, ԱՄԷ Դուբայ քաղաքի 5 աստղանի հյուրանոցի նախասրահում Նիկոլ Փաշինյանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը ստացել է Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյայից, որը, ներկայացնելով Իլհամ Ալիևի անձը, Փաշինյանի համար փոխանցել է գաղտնի նամակ։ Այդ նամակի բովանդակակությունը հետևյալն էր․ Ադրբեջանի կառավարությունը պատրաստ է Նիկոլ Փաշինյանին տրամադրել եվրոպական մաքուր հիմնադրամների միջոցով, որոնք ոչ մի կերպ չեն ասոցացվում Ադրբեջանի հետ, 5 միլիարդ ամերիկյան դոլար։ 5 մլրդ դոլար՝ 7 շրջանի (5+2) համար։ Փաշինյանն այդ առաջարկը ստացել է 2018-ի հոկտեմբերին։ Այդ գաղտնի տեղեկության մասին գիտեն Ալիևը, իր սուրհանդակը, Փաշինյանի ներկայացուցիչը, Նիկոլը և Աննա Հակոբյանը։ Հիմա նաև՝ մենք բոլորս։ Ես դրա մասին իմացել եմ պատերազմի կեսերին, երբ ես անկեղծորեն փորձում էի հասկանալ, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հանձնում Արցախը։ Այդ մասին տեղեկացել են նաև Հայաստանի ԶՈւ գործող բարձրաստիճան սպաներ։ Եվ ես գիտեմ, որ եղել է փոքր ժողով, որտեղ այն բարձրաստիճան պաշտոնյան, որը ստացել է նամակը, ասել է, որ տեղի է ունեցել պետական դավաճանություն։ Դուք ինձ կհարցնեք, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը համաձայնե՞լ է այդ առաջարկին։ Անկեղծորեն ես չգիտեմ՝ ինչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը, բայց բոլորս գիտենք՝ ինչ է արել Նիկոլ Փաշինյանը։ Եվ ես կարող եմ վստահորեն պնդել, հիմա արդեն վերաիմաստավորելով պատերազմի 44 օրը. Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն ընդունել են Իլհամ Ալիևի առաջարկը և վաճառել են հայրենիքը, դավաճանել են Հայաստանի Հանրապետությանն ու Արցախի Հանրապետությանը։ Նրանք հայ ժողովրդի թշնամիներն ու դավաճաններ են։ Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին, խնդրում եմ Նիկոլ Փաշինյանին՝ հաստատել կամ հերքել: Ասա՛, որ Միքայել Մինասյանը սուտ է խոսում։ Բայց հերքելուց առաջ հիշիր, որ կան մարդիկ, որոնք գիտեն, կան մարդիկ, որոնք ստացել են, կան մարդիկ, որոնք փոխանցել են և կան մարդիկ, որոնք ունեն նամակի բովանդակությունը»,– ասել է Միքայել Մինասյանը։
Տեսանյութը դիտեք այս հղումով