▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դուք գո՞հ եք ձեր գրած թեսթերից». Լուլուն՝ քննությունների թեսթերի հեղինակներին

Ես՝ հհ քաղաքացի Լուսինե Բադալյանս, միջնակարգ դպրոցն ավարտել եմ բարձր առաջադիմությամբ , հայոց լեզու առարկայից, դրա շրջանակներում անցկացվող մրցույթներում , օլիմպիադաներում ունեցել եմ աչքի ընկնող հաջողություններ : Երևանի Պետական Համալսարանի ընդունելության քննություններին, ինչպես նաև ուսանելու տարիներին, հայոց լեզու առարկայից միշտ ստացել եմ բացառապես 20 միավոր՝ անընդհատ լինելով դասախոսների հիացական ուշադրության կենտրոնում (դե հիմա ժամանակը, տարիքն ու օտար լեզուներն իրենցն արել են, բայց, ամեն դեպքում ինչ-որ չափով գիտելիք պահպանած կլինեմ) : Միայն հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ ինձ իրավունք եմ վերապահում մի հարց ուղղելու 4-րդ դասարանի՝ հայոց լեզվի ավարտական քննությունների և նախապատրաստական աշխատանքների թեսթերի հեղինակներին. հարց՝ առանց հանդիմանության. պարզապես հարց .
- Դուք գո՞հ եք ձեր գրած թեսթերից (համակարգիչս հարցական նշան չունի )

Լուսինե Բադալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին