Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի գրառումը, որ գրել է 5-րդ ալիքի ռեպորտաժը տարածելով․
Որդեկորույս մայրերի նկատմամբ հանրային վերաբերմունքի թեման շատ դանդաղ, բայց բացվում է։
Ցավոք՝ առայժմ քննարկման հարթակները եւ հնչած կարծիքները հիմնականում քաղաքան ենթատեքստ ունեն, բայց կարեւոր է այս մասին խոսել։ Վերջիվերջո, վստահ եմ, կմոռանանք քաղաքական կողմնորոշումները եւ կքննարկենք բուն խնդիրը։
Տեսանյութում արտահայտվող մայրերին ուզում եմ ասել.
-Սիրելի՜ մայրեր, դուք իրավո՛ւնք ունեք իմ հասցեին ասել՝ ինչ սրտներդ ուզի։ Բայց դուք չպե՛տք է խղճահարություն արտահայտող հայացքներ զգաք ձեզ վրա, դա ծանր բեռ է մարդու համար։ Նա, ով գյուղում է ապրում չպե՛տք է ամաչի, որ հղի է, երրորդը՝ չպե՛տք է արդարանա իր նորմալ տեսքի համար։
Դուք պետք է ապրեք, ապրեք այնպես, ինչպես դուք եք ուզում։ Եւ ոչ ոք չպետք է ձեր կյանքը քննարկման առարկա դարձնի։