Ավագանին շատ լավ է անում, որ նիստերին չի գալիս։ Բա գա ի՞նչ անի: Գա, իմ նման այ սենց ջղայնանա՞։ Այս մասին Երևանի ավագանու նիստին ասել է ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը՝ դիմելով քաղաքային իշխանությանը, որպեսզի վերջիններս երբեմն դրական պատասխաններ տան քաղաքացիների կողմից իրենց ուղղված նամակներին։

«Նիստերին եկողներին ինչո՞վ եք խրախուսել, պարոն քաղաքապետ: Ոչ մի բան էլ չեք անում, սկի նորմալ բաժակ չեք տրամադրում, մի հատ ջուր եք տվել, աթոռներն էլ ամենաչոր աթոռներն են: Դուք փափուկ տեղ նստած, իսկ մենք՝ չոր աթոռներին, մեզ էլ չեք գնահատում։ Անարգանք չէ՞, որ ձեր դիմաց պլաստիկե բաժակներ են դրված»:


