Երևանի ավագանու նոյեմբերի 26-ին գումարված հերթական նիստի քննարկումների շրջանակում ավագանու Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը հանդես է եկել ելույթով, որում, մեջբերելով 2015 թվականի բյուջեի նախագծի ցուցանիշները, նշել է, որ բյուջեի կանխատեսվող 4% աճի պարագայում էական գումարներ է նախատեսվում ուղղել աշխատավարձերի բարձրացմանը, ինչը, ըստ բանախոսի, նպատակահարմար չէ:
Քաղաքապետարանի այս հայտարարության վերաբերյալ այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ-ական Վահան Բաբայանն ասաց, որ սա թյուրիմացություն ու ապատեղեկատվություն է: Նա նշեց, որ ԲՀԿ-ականները դեմ են եղել, որ բարձրանա բարձրաստիճան չինովնիկների աշխատավարձը:
-Եթե այդ քվեարկության վերաբերյալ կա տարակարծություն, ես պատրաստ եմ հրապարակայնորեն բանավիճելլ քաղաքապետի հետ յոււրաքանչյուր հեռուստատեսության եթերում,-ասաց նա:
-Դուք քաղաքապետի հետ ի՞նչ գործ ունեք,-Բաբայանին դիմեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը,-Ավագանու թիմ ունեք, թող իրար հետ քննարկեն, քաղաքապետն ընտրված քաղաքապետ է, դուք ձեր գործով զբաղվեք...,-հավելեց նա: