▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դուրս գալ ու միանալ բողոքի ցանկացած ակտի». Կարին Տոնոյան

5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը գրում է.

http://asekose.am/filemanager/uploads/Karin_Tonoyan_2.png

«Ի՞նչ է ստորագրվելու նոյեմբերի 9-ին, ինչո՞ւ հենց նոյեմբերի 9-ին, որ ավելի ցավո՞տ լինի...
Ի՞նչ կարող ենք անել:
Գոնե դիմադրել, ընդդիմանալ, կռիվ տալ, դուրս գալ ու միանալ բողոքի ցանկացած ակտի, անկախ նրանից, թե քաղաքական որ ուժն է դա կազմակերպել:
Եկեք մինչ այդ օրը մոռանանք ամեն ինչ ու միայն հայ լինենք:
Գոնե 10 օր պայքարենք ու ապրենք միայն որպես հայ, որ մեզ այսպես անշունչ դիակի պես չհանձնեն սպանդանոց...
5000 երիտասարդներ նույնպես ապրել էին ուզում, այդքան մի դողացեք ձեր կյանքի վրա, նրանց արյունը դեռ Արցախում չի չորացել, մենք հաշտվում ենք այն հանձնելու հետ...
Արցախը մեր զավակների արյունն է, Սյունիքը մեր պատիվը.... չպայքարել նրանց համար՝ նշանակում է զրկել ինքդ քեզ ապրելու իրավունքից:
Սողալ, չի նշանակում ապրել»:

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին