▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դպրոցները կանցնեն առկա ուսուցման. նախարար

«Դպրոցները արձակուրդներն ավարտելուց հետո կանցնեն առկա ուսուցման» կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

http://asekose.am/filemanager/uploads/2020/11/week-4/vahram_dumanyan.jpg

«Դպրոցներում մեկ շաբաթ արձակուրդը երկարաձգվել էր, և տրամադրված չենք այն շարունակել, կանցնենք առկա ուսուցման տարբերակին՝ խստագույնս պահպանելով հակահամաճարակային կանոնները: Բուհերին առաջարկել էինք մինչև նոյեմբերի 15-ը ձեռնպահ մնալ առկա դասընթացներից, սակայն ցանկանում ենք 15-ից կրկին անցնել ուսուցման առկա համակարգին»,- ասաց նախարարը:

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին