▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրական միավորներով բուհ չընդունված դիմորդները հանդիպել են դդումի հետ

Դիմորդ Հայկ Բաբալյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որին կից գրել է. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղի ունեցավ պահանջատեր դիմորդ շարժման մասնակիցների և Արայիկ Հարությունյանի հանդիպումը։

Հանդիպումն այնքան էլ արդյունավետ չէր, պարոն Հարությունյանը բառեր չէր գտնում մեր հարցերին պատասխանելու համար. բառամթերքը թույլ չէր տալիս։

Իսկ եթե մի փոքր ավելի լուրջ, ապա սա մեր բողոքի ակցիան է ընդդեմ Արայիկ Հարությունյանի։ Մարդ, ով օրեր շարունակ անտեսեց մի շարք երիտասարդների, արհամարհեց դիմորդներին, անգամ չհամաձայնեց հանդիպել մեզ հետ։

Պարոն Հարությունյան, հիասթափությունը Ձեր անձի հանդեպ հատել է բոլոր սահմանները, Դուք այլևս կործանված եք:

Հ.Գ. Ի դեպ, այս կերպարն ենք ստացել, քանի որ սոցիալական ցանցում և բազմաթիվ լրատվական կայքերում Արայիկ Հարությունյանին ներկայացնում են հենց այսպես»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին