Հայկական դրամի արժեզրկումը, մասնավորապես կարճաժամկետ հատվածում, կբերի այլ տարադրամներով փոխանցվող տարադրամների տրանսֆերտների արժեքի աճին, երբ դրանք կփոխարինվեն դրամով: Եվ, հետևաբար, եթե այդ տրանսֆերտների հաշվին կազմակերպվում է արտադրություն ՀՀ-ում, ապա դա կարող է ավելի շահավետ դառնալ և առավել շահութաբեր դարձնել ապրանքների ու ծառայությունների արտահանումը:
Իհարկե, այս լողացող փոխարժեքը պետք է պարբերաբար գտնվի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ուշադրության կենտրոնում, որպեսզի այն չհանգեցնի չկարգավորված գնաճի, ինչը մեր երկրի տնտեսության համար ոչ ցանկալի և բացասական երևույթ է:
Անհրաժեշտ է նշել նաև, որ ՀՀ կենտրոնական բանկն իր պահուստների հաշվին պետք է կանխի փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովի երկրում ֆինանսական կայունությունը: