▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրամն անսպասելիորեն արժեզրկվել է.«ՀԺ»

«Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում դրամը անսպասելիորեն արժեզրկվել է, ինչը այս սեզոնի համար ամենևին բնորոշ չէ: Մեկ դոլարի գինը բորսայում բարձրացել է մի անգամից 2 դրամով և կազմել 414 դրամ։
Խնդիրն այն է, որ Նովրուզը նշելու նպատակով իրանցի զբոսաշրջիկների զգալի հոսք է եղել դեպի Հայաստան, ինչի արդյունքում մեր շուկան պետք է հագենար արտարժույթով, և դրամը պետք է արժևորվեր։ Մի քանի օր հենց այդպես էլ եղավ։ Բայց երեկվա արժեզրկումը կարող է ազդանշան լինել, որ արտարժույթի ներհոսքի ծավալները սպասվածից ցածր են եղել, և իրանցիների վերադարձից հետո դրամը կարող է կտրուկ արժեզրկվել»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին