ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի դատական իշխանությանը նվիրված միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետի ելույթին, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Տպավորություն ունեն, որ երեկ ինչ-որ հերոինին նվիրված տոնակատարություն էր, որովհետև էդ անհեթեթագույն մտքերը, որ հնչում էին արդարության, արդարադատության հետ կապված, ուղղակի հակասության մեջ են Աշոտյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի հետ: Նույն միջազգային կառույցներն արձանագրել են, որ ՀՀ-ում դատական համակարգը կոռումպացված է... Էն Նիկոլը, որ քսի էր տալիս մարդկանց դատարանների վրա, կոչ էր անում շրջափակել դատարանները, էն Նիկոլը, որ հայտարարում էր՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածը չանի, երեկ հերթական ռեալիթի շոուն էր անում: Սա զավեշտ է, աբսուրդ: Տպավորություն ունեմ, որ էդ տղան փորձում է իր երբեմնի՝ աղջիկ վախտվա՝ Նիկոլ Փաշինյան ընդդիմադիր ժամանակների դափնիները վերադարձնել»: |
Դիտեք նաև՝