Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների
***
|
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ԱԺ նիստում իր ելույթի սկզբում լռության րոպե հայտարարեց: «Տիկնայք և պարոնայք, ՀՀ-ի և Արցախի Հանրապետության ազատության, անկախության, հայրենիքի պաշտպանության բոլոր պատերազմներում զոհված զինվորների, գեներալների, սպաների, երկրապահ կամավորականների, աշխարհազորայինների հիշատակի համար 9-րդ գումարման ՀՀ-ի ԱԺ-ում հայտարարվում է լռության րոպե»,- հայտարարեց նա: |


