Տեսանյութում երևում է, որ բերման ենթարկվածին, ոստիկանները ձերբակալել են, այնուհետ Արաբկիրի բաժնի պետի՝ գնդապետ Վաթյան Արմենի հրահանգով, ձեռնաշղթաներ հագցրել։

Այս մասին գրում է Dejavu տելեգրամյան ալիքը:
Սա արդեն երկրորդ արտառոց դեպքն է, նույն Արաբկիրի բաժնում, երեկ պարզվել էր, որ «Շիշ բռնող» Հայկ Սարգսյանն է այցելել նույն բաժին և հայհոյանքներով ստիպել ազատ արձակել իր հովանավորությունը վայելող «կիլլերների բանդային», որոնց ոստիկանները հայտնաբերել էին և զենք զինամթերքով հանդերձ բերման էին ենթարկել։
Արաբկիրի ոստիկանության բաժնի պետը, հայտնի Արմեն Վաթյանն է, ով հանդիսանում է Փաշինյանի մտերիմ՝ Էդուարդ Աղաջանյանի քեռին, որի հետ ամենօրյա կապի մեջ են և հատկապես այս փուլում զբաղվում է ընտրություններով։
Տեսանյութը՝ Newspress.am-ի
Հավելենք, որ ինքն՝ էդուարդ Աղաջանյանը պարզաբանում է տարածել ու նշել, որ Արմեն Վաթյանն իր քեռին չէ.
«Մեդիատեռորն իր «լավագույն» դրսևորմամբ։ Երեկվա Թաթոյանի մասին գրառումից հետո, չհաշված ֆեյքային աննախադեպ գրոհը մեկնաբանություններում՝ այսօր պարզվում է, որ խոշտանգող քեռի ունեմ ոստիկանությունում։
Տասնյակ տարիներ լափած գումարները գոնե ինչ-որ եղանակով դրվում է տնտեսության շրջանառության մեջ։ Էլի վատ չի»,-գրել է Աղաջանյանը։


