▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդուարդ Շարմազանովը` Պալաչի և Հովիկ Աբրահամյանի որդու մասին. henaran.am

henaran.am-ը գրում է. Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որի ժամանակ քննարկվել են նախագահ Սերժ Սարգսյանի այցը ՌԴ և ԱՄՆ, մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմի միջոցառումներին, օրակարգում եղել են նաև ներքաղաքական, ներկուսակցական հարցեր ու ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հարցեր: Այս մասին նիստից հետո հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե ինչու է ՀՀԿ-ն որոշել սատարել Վահագն Գևորգյանին,  նա պատասխանեց, որ ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն արդեն այս մասին տեղեկատվություն տվել է: Ինչ վերաբերում է Արտաշատի ընտրություններին, որտեղ առաջադրվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ապա ՀՀԿ խոսնակն ընդգծեց. <<Դրանից պետք չէ սենսացիաներ ստեծել: Անձամբ ճանաչում եմ Արգամ Աբրահամյանին, պարկեշտ, դաստիրակված, կիրթ անձնավորություն է, և եթե նրա բարեկամներն ունեն պաշտոն, դա չի նշանակում, որ ուրեմն նա չպիտի առաջադրվի>>:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին