2011 թվականին եգիպտական հեղափոխության արդյունքում գահընկեց արված նախագահին դատապարտել էին ցմահ ազատազրկման, բայց հաշվի առնելով տարիքը նրան բանտից տեղափոխել էին զինվորական հոսպիտալ:
Երբ հեղափոխության արդյունքում իշխանության եկած «Մուսուլման Եղբայրներ» կազմակերպությունը ռազմական հեղաշրջման հետևանքով զրկվեց իշխանությունից, Մուբարաքի փաստաբանները բողոքարկեցին դատարանի որոշումը և այսօր Կահիրեի քրեական դատարանը արդարացրել է նրան ցուցարարների սպանության մեղադրանքի մասով և կոռուպցիայի մեղադրանքի մասով, այլ կերպ ասած հակահեղափոխականները հաղթեցին: Մուբարաքի ապարատը ետ է եկել իշխանության. նախագահն անգամ նրա ՊՆ–ն է: Այ Մուհամեդ Մուրսիի բանը բուրդ է. նրան և նրա հազարավոր կողմնակիցների կդատեն ամենախիստ ձևով: Կյանքի օրենք է. հաղթողին չեն դատում: