▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եհովայի վկաներն ակտիվացել են. կդիմեն ոստիկանություն

«Մեր երկրում մոտ 67 կրոնական կազմակերպություն է գործում: Սկզբում գրանցվում են որպես կրոնական կառույց, բայց, հետո այլ ոլորտներով են զբաղվում, օրինակ՝ իրականացնում են քաղաքական պատվերներ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Հայ ազգայնական շարժման ղեկավար Նորայր Բադալյանը՝ հավելելով.

«Եկեղեցին ուժեղացնելու խնդիր ունենք: Նման աղանդները չպետք է նման լայն հնարավորություններ ունենան»:

Ազգային արժեքների պահպանման ճակատ ՀԿ նախագահ Սևան Աղաջանյանն էլ նկատեց.

«Կրոնական կազմակերպությունների անօրինական գործունեության վերաբերյալ առաջիկայում դիմելու ենք ոստիկանություն: Ինչ վերաբերում է եհովայի վկաներին, ապա 7 ամիս է՝ պայքարում ենք նրանց դեմ՝ փորձելով հասարակական վայրերում խոչընդոտել նրանց քարոզները: Մի քանի ամիս դադարեցին քարոզել, բայց երկու շաբաթ է՝ կրկին ակտիվացել են»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին