▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«էջմիածնեցի մորքուրի» մասին հոլովակի հեղինակին ծեծած անձինք խոստովանական բացատրություն են տվել. Ոստիկանություն

Ֆեյսբուքյան օգտատեր Սերգեյ Սարգսյանը ֆեսբուքյան իր էջում գրել էր, որ իր հումորային տեսանյութի համար իրեն ծեծի են ենթարկել, ինչի կապակցությամբ ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել։ 

ArmDaily.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնել է, որ մարտի 15-ին ժամը 18.40-ին ոստիկանության Կենտրոնականի բաժին հաղորդում էր ստացվել մի քաղաքացուց, որ Սարյան փողոցի սրճարաններից մեկում իրեն և իր ընտանիքի անդամներին ծեծել են

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը ժամը 16.45-ին նշված սրճարանի մոտ, վիճաբանության ժամանակ, երեք անհայտ անձինք հարվածներ են հասցրել ահազանգող քաղաքացուն և մի կնոջ՝ պատճառելով վնասվածքներ: Նրանցից ընդունվել էին հաղորդումներ: Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություններ:

Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է նշված արարքը կատարած երեք անձանց ինքնությունը, ովքեր անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 17-ին ներկայացրել են բաժին, տվել խոստովանական բացատրություն:  Նախապատրաստվում են նյութեր»:

Հիշեցնենք, նա իր անձնական էջում տեղադրել եմ մի հումորային տեսահոլովակ, որում, իր խոսքով հայտնում էր իր աջակցությունը «էջմիածնեցի մորքուրին», ով կարողացել է լուծել խցանումների հարցը և որքան հեշտ է դարձել երթևեկելը Երևանի փողոցներով հենց նրա շնորհիվ:

Կարդացեք նաև՝ 3 դիմակավորված անձիք հարձակվել են ինձ վրա. էջմիածնեցի կնոջ հարազատների կողմից ծեծի ենթարկվածի գրառումը

«Նենց կուզեի քո հետ ծանոթանայիպաչպչվեի...». էջմիածնեցի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել տեսանյութի հեղինակին

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին