Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը այսօր զրկվեց Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից:
Որոշմանը կողմ քվեարկեցին քաղաքի ավագանու՝ նիստին ներկա բոլոր 10 անդամները: 14 ավագանիներից նիստին չէին մասնակցում չորսը`Արման Գրիգորյան, Արտակ Պողոսյան, Կարեն Մովսիսյան եւ Արամայիս Միրզոյան: Արտակ Պողոսյանը Մանվել Գրիգորյանի փեսան է, աղջկա ամուսինը:

Նախագծի զեկուցողն էր Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը:
Կարդացեք նաև՝ Ունենք պատվի խնդիր, իմ հարազատ ընկերներն էլ ինձ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան


