|
Էջմիածնի ԵԿՄ-ականները հարձակվել են լրագրողի վրա, քաշքշել են, հրմշտել, խփել հեռախոսին: Այս մասին հաղորդում է «Մեդիապորտ» թելեգրամ-ալիքը: «ԵԿՄ Էջմիածնի գրասենյակի նախագահ ներկայացող ոմն Արմեն Շահբազյանը և պատասխանատու ներկայացած ոմն Արթուր հարձակվել են Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանի վրա, քաշքշել, հրմշտել, խփել հեռախոսին, վիրավորել, անվանել «դավաճան», «խոպանչի», «շանտաժիստ» և այլն: Լրագրողը պարզապես հարց էր ուղղել, թե ինչո՞ւ են ԵԿՄ-ի գրասենյակի պատերը ողողված Նիկոլ Փաշինյանի նախընտրական կարգախոսներով գրությամբ պաստառներով և արդյոք ԵԿՄ-ն զբաղվո՞ւմ է քաղաքականությամբ»,- գրում է ալիքը: |
Էջմիածնի ԵԿՄ-ականները հարձակվել են լրագրողի վրա
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


