▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եկել է ժամանակը վերջ դնելու թյուրքական աշխարհի արհեստական բաժանումներին». Էրդողան

Թյուրքական աշխարհը զարթոնքի ու վերածննդի նոր փուլ է ապրում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 10-րդ Համաշխարհային թյուրքական բիզնես ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ։
Նա նշել է, որ թյուրքական աշխարհն այսօր ունի նոր տեսլական և հզոր ներուժ։

Ըստ Էրդողանի, Թյուրքական պետությունների կազմակերպության երկրները պետք է մեծացնեն համագործակցությունը ոչ միայն կազմակերպության ներսում, այլ նաև սփյուռքի մակարդակում՝ ընդհանուր շահերը պաշտպանելու համար։

Նա վստահություն է հայտնել, որ համախմբվելով` թյուրքական համայնքը կկարողանա հասնել ցանկալի արդյունքների համաշխարհային պատմության նոր դարաշրջանում։

«Հանգուցյալ Իսմայիլ Գասպիրալայի «լեզվի, մտքի և գործողությունների միասնության» գաղափարը անհնարին երազանք չէ։ Ե՛վ անցյալում, և՛ այսօր, մեր միասնության և ամբողջականության պահպանումն ու ամրապնդումն այն է, ինչ մեզ ամենաշատն է պետք։ Եկել է ժամանակը վերջ դնելու հարյուրավոր տարիների բաժանմանը, տագնապին, տառապանքին և արհեստական ​​բաժանումներին»,- ասել է Էրդողանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին