▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկել է Մարգարիտա Պոզոյանի և Մարտ Բաբայանի ժամանակը

Ռուսական «Голос» նախագծի 1-ին եթերաշրջանի մասնակից Մարգարիտա Պոզոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ պատրաստվում է զուգերգով հանդես գալ երգիչ, «Հայաստանի ձայնը» նախագծի մասնակից Մարտ Բաբայանի հետ:

«Վաղ թե ուշ սա պետք է տեղի ունենար: Ինչպես երևում է, ճշմարիտ է ասած, որ ամեն ինչն իր ժամանակն ունի: Եվ այսպես, եկել է ՄԵՐ ժամանակը: Այսօր Մարտ Բաբայանի հետ ձայնագրեցինք մեր նոր ստեղծագործությունը: Անհամբեր սպասում եմ մեր աշխատանքի վերջնական արդյունքին, որովհետև այն հենց սկզբից մեր համատեղ մտահղացումն է: Ես շատ ուրախ եմ, որ 5 տարի անց, կրկին երգում եմ քեզ հետ, իմ սիրելի Մարտ! »:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին