▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եկեք վերհիշենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները»

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի՛ գործընկերներ, ակնհայտ է, որ ցանկացած պետական պաշտոն զբաղեցնող պետք է պատասխանատու լինի իր հայտարարությունների համար: Ավելին` ամենաբարձր պաշտոն զբաղեցնողի դեպքում այդ նշաձողը շատ ավելի բարձր է լինում: Հրապարակայնորեն քանիցս հայտարարվել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը չի կարող մեկուսի դիտարկվել 44-օրյա պատերազմի հանգամանքներից ելնելով Թուրքիայի դերակատարումից:

Իհարկե, եկեք վերհիշենք հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները. «Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը». 02.10.2020,

«Մերձավոր Արևելքից ներմուծված ահաբեկիչները կռվում են Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի հովանավորության ներքո»: 02.10.2020,

«Եվ հիմա Թուրքիան ամենևին էլ Ղարաբաղի հարց չի լուծում: Թուրքիան փորձում է շարունակել հայերի ցեղասպանության իր քաղաքականությունը, որովհետև Հարավային Կովկասում Հայաստանը և հայությունը վերջին խոչընդոտն են նրա էքսպանսիայի ճանապարհին՝ դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք»: 13.10.2020:

Իսկ հիմա արձանագրենք նշվածի վերաբերյալ ո՛չ մի գործողություն, ո՛չ մի հետևողականություն, Թուրքիայի քաղաքականության մեջ ո՛չ մի փոփոխություն, Շուշիի խայտառակ հռչակագիր ու Հայաստանի արձագանքը. 11.07.2022` «Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ»»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին