▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկեղեցի գնացեք խոստովանության. և դուք կխաղաղվեք, և ժողովրդին հանգիստ կթողեք

Հայ առաքելական սուրբ եկեղեցում խոստովանության երկու կարգ կա` ընդհանրական և անհատական: ԱԺ այսօրվա քննարկումները և ընդհանրապես վերջին օրերի ներքաղաքական դիսկուրսը, կարծես, ընդդիմության ընդհանրական խոստովանություն լինի: Այդքան ինքնաքննադատություն և ինքնախարազանում վաղուց չէի տեսել: Դոստոեվսկու «Ոճիր և պատիժ» գիրքը հիշեցի, վստահ եմ ընդդիմադիր գործիչներից շատերը հիմա հաճույքով կվերընթերցեին այն:

Բայց, հարգելի ռասկոլնիկովներ, խոստովանության այդ տեսակն էլ իր ձևը ունի: Եկեղեցի գնացեք: Հավատացյալը ընդհանրական խոստովանության կարող է մանակցել Պատարագի ժամանակ կամ մինչ սկսելը: Հատկապես հիմա` Մեծ Պահքի շրջանում, դրա ժամանակն է: Եվ դուք կխաղաղվեք, և ժողովրդին հանգիստ կթողեք:  Գնացեք և Աստված ձեզ հետ"

 

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին