Տելեգրամի «DataLeaks» ալիքը գրում է.
«Կառավարության կայքում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կենսագրությունում նշված է, թե Menu Group UK անգլիական ընկերության տնօրեն է աշխատել մինչև 2020 թվականը, այսինքն՝ փորձել է ցույց տալ, թե իբր նախարար նշանակվելու պահին ինքը չի հանդիսացել առևտրային ընկերությունուն տնօրեն:
Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը նախարար է նշանակվել 2020թ-ի նոյեմբերի 26-ին: Օրենքն արգելում է նախարարին զբաղեցնել այլ պաշտոն, իսկ այդ պահանջի խախտումն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն, ընդհուպ՝ պաշտոնազրկում:
Սակայն DataLeaks-ի անգլիական աղբյուրներից ստացված փաստաթղթերը (հրապարակվում են հաջորդիվ) փաստում են, որ Վահան Քերոբյանը անգլիական ընկերության տնօրենի պաշտոնից ազատվել է ոչ թե 2020 թվականին, այլ՝ 2021 թվականի հունվարի 11-ին: Այդ ընկերության նոր տնօրեն է նշանակվել Շվեյցարիայի քաղացի Հայկ Քարամյանը:
Այսպիսով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շուրջ 2 ամիս խախտել է Հանրային ծառայության մասին օրենքը, որի հիման վրա կոռուպցիայի հանձնաժողովը պարտավոր է հարուցել վարույթ և կիրառել պատասխանատվություն»: