Սեպտեմբերի 7-ից Երևանի կինոթատրոններում էկրան կբարձրանա կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Ապակե Կախազարդը» նոր գեղարվեստական ֆիլմը։
Ինչպես նախորդ 14 ֆիլմերում, այստեղ նույնպես Նարինե Մկրտչյանն ու Արսեն Ազատյանը բացի բեմադրող ռեժիսորներից, նաև սցենարի հեղինակներն ու պրոդյուսերներն են։
Ճանաչված հեղինակների նոր ֆիլմը երիտասարդ զույգի դրամատիկ սիրո պատմություն է: Այն արդեն արժանացել է բազմաթիվ մասնագետների բարձր գնահատականին։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերային ընդառաջ, հեղինակները որոշել են անակնկալ մատուցել հայ հանդիսատեսին՝ ցուցադրել ֆիլմը Երեւանում։
Հեղինակների բնութագրմամբ՝ «Այս ֆիլմը սիրո եւ կյանքի արժեւորման մասին է»։
Ֆիլմն իրականացվել է «Այսօր-Պլյուս» Ֆիլմարտադրությունում։ Ֆիլմի աշխատանքներին աջակցել են «Հայաստանի Ազգային Կինոկենտրմնը», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Հարավկովկասյան Երկաթուղին», ինչպես նաեւ բազմաթիվ այլ տեղական եւ օտարերկրյա կազմակերպություններ՝ Harmony Fields ընկերությունը՝ (Ճապոնիա), Center for Bio-Ethical Reform (ԱՄՆ), Deutsche Grammophon (Գերմանիա), APM (Կորեա) եւ այլ։
Ֆիլմի գլխավոր դերերը մարմնավորել են երիտասարդ դերասաններ Մագդալենա Մնացականյանը եւ Նարեկ Նեսիսյանը, ինչպես նաև ֆիլմում նկարահանվել են ճանաչված դերասաններ՝ Կարեն Ջանիբեկյանը, Սամսոն Ստեփանյանը, Վահագն Սիմոնյանը, Արմեն Աբելյանը, Նարինե Գրիգորյանը, Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը և այլք։