▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

«Տեղեկություններ են հայտնվել, որ Թուրքիան զինյալներից կազմված 50 հոգանոց խումբ է ուղարկել. . .

Ի՞նչ է քննարկվել «Հին Երևան» ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի նիստում

Նիկոլ Փաշինյանը կպարգևատրի «Նորք» ինֆեկցիոնի ներկայացուցիչներին. խոսնակ

ՀՊՏՀ-ում դադարեցվում է ուսումնական գործընթացը. հայտարարություն

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրին դիմելու վերջնաժամկետը երկարացվել է

Խաժակյանը Խաժակյան չէր լինի, եթե չփորձեր պարզ փաստերը խեղաթյուրել. Մարությանի խոսնակ

Լևոն Քոչարյանը շնորհավորել է քրոջ՝ Գայանեի ծննդյան օրն ու արխիվային լուսանկարներ հրապարակել

Արմեն Սարգսյանը շրջել է Չինաստանի նորակառույց դեսպանատանը

ՀՀԿ տատիկը Փաշինյանի մասին բանաստեղծություն է գրել

Ջղաձգված կանայք հերթական «խալաստոյ» արշավն են սկսել իմ դեմ․ Նաիրա Զոհրաբյան

Դու իմ կյանքը վերածել ես սիրո ու երջանկության ճամփորդության. Նունե Եսայանի շնորհավորանքն Ավո Խալաթյանին

Կոմերցիոն կահույք՝ արտադրված Հայաստանում

Դերասանուհի Ադրիանա Գալստյանը «Կյանքի խոսք» աղանդի հետևորդ է

Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին

Կոչ ենք անում սթափվել...Ամուլսարի հանքի համայնքների բնակիչների բաց նամակն՝ ԱԺ պատգամավորներին

Քաղաքապետին սպասարկող մեքենան շուրջ 6 ամիս վազք չի կատարել` ունենալով հրամանագրված վարորդ․ Դավիթ Խաժակյան

«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի 3 աշխատակցուհի կալանավորվել է անչափահաս սաներին ծեծելու և անարգելու համար

Սպասեք 3-4 ժամ. Հրայր Թովմասյան 

Եթե ասում էի իրանահայ եմ, ասում էին՝ հա, պարսիկ ես․ Արմեն Փիրի Մասիհի

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով նիստը չկայացավ

Կկալանավորվի՞ Գագիկ Ծառուկյանը. ՈՒՂԻՂ

Դերասանուհի Տաթև Սարգսյանը դատի է տվել Դիանա Տոռեսին

Քաղաքապետին սպասարկող մեքենան շուրջ 6 ամիս վազք չի կատարել` ունենալով հրամանագրված վարորդ․ Դավիթ Խաժակյան

Մահացել է ևս 4 անձ, վարակվածների թիվն աճել է 210-ով` հասնելով 47877-ի

ՀՀ ավիացիոն իշխանությունների անգործության պատճառով «Աէրոֆլոտ»-ն առաջարկում է գիշատիչ գներ

Երկրաշարժ Հայաստանում. զգացվել է Շիրակի մարզում

Բալասանյանը Հայաստանում է. փորձում է ցնցել, ոտքի հանել ընդդիմությունը

Մրցանակաբաշխությանը Մանե Թանդիլյանի՝ բեմում հայտնվելն անակնկալի է բերել բոլորին

«Տո՛, դու ո՞վ ես, ա՛յ տղա. առաջին պատվավոր հյուրդ Կարաբինան էր». Գևորգ Պետրոսյանը՝ նախարարին

Մեր բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեր. «Նորք» ԻԿՀ-ից բաց նամակ ՀՀ. . .

Ադրբեջանում գտնվող Գուրգեն Ալավերդյանը կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. խաչքարը ուղղելու ժամանակ այն ընկել է 52-ամյա տղամարդու վրա. նա մահացել է

Կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ․ ոստիկանությունը՝ Գնդեվազում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

Արսեն Թորոսյանի նոր հրամանը՝ համաճարակային գոտի մուտք գործող եւ դուրս եկող անձանց նկատմամբ. . .

Պարելը նորմալ երևույթ է․․. Աշոտ Փաշինյան

Հանրահավաքի որոշումը հարմարեցվել է դատարանում կալանքի հարցի քննարկմանը. Ալեն Սիմոնյանի. . .

Ոստիկանությունը վարորդական վկայականի հետ կապված հայտարարություն է տարածել

Մանկատան աշխատակիցները փայտով, ձեռքերով խփել են անչափահասներին, քաշել մազերը․ ոստիկանության բացահայտումը

«Շրջանառության մեջ է դրվել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու թեզը»

Կծափահարեմ այն ուժին, որն իշխանափոխություն կանի առանց ՀՀԿ-ի. Աշոտյան

«Գործարարները քանդում են վանական համալիրի տարածքը, անունը դնում «բարի գործ»

Վանաձորում 30-ամյա կինն իր վարձակալած տուն է հրավիրել 28-ամյա տղամարդուն և բռնություն. . .

Արագածոտնի մարզպետը վարակվել է կորոնավիրուսով. ախտորոշվել է երկկողմանի զարգացող թոքաբորբ

Մեր տարածաշրջանում փորձում են օգտվել միջազգային կարգի նշմարվող թուլությունից․ Փաշինյանի. . .

Սարսափելի վիճակ է, ակտիվիստները ծեծում են խաղաղ բնակիչներին, ովքեր գնացել էին աշխատանքի.. . .

Փորձարկվեցին հայկական արտադրության ականանետերը

Ես կխնդրեմ արևի տակ չկանգնել և գնալ տուն. Ռոբերտ Քոչարյանը դատարանի բակում հանդիպեց իր աջակիցների հետ

Դատարանը Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում կայացրեց

Մահացածները թոշակ էին ստանում, քվեարկում, իսկ 2 մլն վարկ մուծողն օգտվում էր նպաստից․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ-ում Արմեն Փամբուխչյանի վերջին ելույթից հետո պատգամավորները ծափահարեցին

Է՛լ դավադրություն, է՛լ թուրքեր, է՛լ ազգային դիմագիծ ու հայրենասիրություն. Պետրոս Ղազարյան

Հաղորդավար Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Լսում եմ պատմաբանների քննադատությունը կրթական չափորոշիչների մասին։ Է՛լ դավադրություն, է՛լ թուրքեր, է՛լ ազգային դիմագիծ ու հայրենասիրություն։

Ստորև ներկայացնում եմ այդ համայնքի բուհական դասագրքում տեղ գտած նյութը 2008-ի մարտի 1-ի մասին։ Կարդացեք։

Ես ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑՆ եմ այդ դեպքերի և կարող եմ փաստել, որ այդ պատմաբանները ուղղակի գլխիվայր շուռ են տվել իմ ապրած պատմությունը։
Բնականաբար, ասուլիսներ, վրդովմունք ու դավաճանության մասին խոսք չի եղել։ Բոլորը միահամուռ կուլ են տվել։ Իսկ այդ տեքստը կարող էր Աշոտյանը գրել կամ Ռուբեն Մելիքյանը կամ ադեկվադները, բայց ոչ երբեք իրեն հարգող պատմաբան գիտնականը։
Կարդացեք։ Ու էս պատմաբանները հիմա խոսում են հայրենասիրությունից։

«Սերժ Սարգսյանը (52, 82 %) ձայնով, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը ստացավ (21, 51%) ձայն: Ընտրությունները դիտարկող մի շարք երկրների ներկայացուցիչներ արձանագրել էին առանձին, ոչ էական խախտումներ ու թերություններ։ ԵԽԽՎ 1609 բանաձևում արձանագրվել էր, որ չնայած դրան, ընտրությունները հիմնականում անցկացվել են «Եվրոպայի խորհրդի չափանիշների համաձայն»։

Կոպտորեն մերժելով ընտրությունների արդյունքները՝ ընդդիմության արմատական թևն իշխանությունների ամենաթողության պայմաններում արհամարհանքով խախտելով օրենքով սահմանված կարգը, փետրվարի 20-ից Երևանում սկսեց հանրահավաքների շարք: Հետընտրական այդ օրերին ավելի լարվեց ու շիկացավ նախընտրական քարոզչության փուլում ձևավորված մթնոլորտը, որի պայմաններում մեծապես խորացել էր անհանդուրժողականությունն ու անվստահությունը տարբեր խավերի ու խմբերի միջև, հասարակությունը երկփեղկվել և բևեռացել էր վախի, ատելության ու թշնամանքի ազդակների ներքո։ Ընտրություններում հաղթած Սերժ Սարգսյանը փետրվարի 26-ին նախագահի մյուս թեկնածուներին համագործակցության կոչ արեց, իսկ փետրվարի 29-ին քաղաքական համագործակցության համաձայնագիր ստորագրեց նախագահական ընտրություններում երրորդ տեղ գրաված թեկնածուի հետ։

Օրինապես նախագահ ընտրված, բայց դեռ երդում չտված, դեռ պաշտոնի չանցած Ս. Սարգսյանի շուրջ նախագահի մի քանի թեկնածուների և նրանց կողմնակիցների համախմբումն ու համագործակցությունը Լ. Տեր-Պետրոսյանի թիմում ընդունվեց զայրույթով ու թշնամանքով։ Առավել սրվեցին արմատական տրամադրությունները։ Բոլոր քաղաքական ուժերին Ս. Սարգսյանի ուղղած համագործակցության կոչը Լ. Տեր-Պետրոսյանի կողմից մերժվեց։ Հետընտրական լարվածության այս պայմաններում վերջինիս կողմնակիցների գործողությունները դեռևս գործող նախագահ Ռ. Քոչարյանը որակեց «իշխանությունը զավթելու ոչ լեգիտիմ փորձ» և հայտարարեց, որ պատասխանը կլինի «վճռական և կտրուկ»: Իսկ արմատական ընդդիմության բողոքի գանգվածային գործողությունները շարունակվում էին։ 10 օրերի ընթացքում ընդդիմության կազմակերպած չարտոնված հանրահավաքները վերջնականապես ապակայունացրին իրավիճակը ողջ երկրում։

Առաջացած անվստահության մթնոլորտում արմատական գործելաոճ որդեգրած Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցների արհամարհանքին էին հանդիպում տարբեր հասարակական կազմակերպությունների, արվեստի ու գիտության գործիչների, հայոց կաթողիկոսի հանդուրժողականության կոչերն ու հայտարարությունները։ Հայաստանյաց Աոաքելական եկեղեցու թեմակալ աոաջնորդների և եպիսկոպոսների փետրվարի 29-ի ժողովը ուղերձ հղեց ժողովրդին` հորդորելով պահպանել ողջամտության ու խոհեմության ոգին, լինել օրինապահ, չհետևել ատելություն և թշնամանք հրահրողներին, յուրաքանչյուր քայլ կատարել երկրի հեղինակության, նրա ժողովրդի ներկայի և ապագայի հանդեպ լուրջ մտահոգությամբ:

Բայց ընդդիմադիրները, արհամարհելով բոլոր խորհուրդները, «հմտորեն» օգտագործեցին ստեղծված իրավիճակը։ Նախընտրական և հետընտրական ժամանակահատվածների քարոզչության համադրումը ցույց էր տալիս, որ նախընտրական քարոզչությունն ու քվեարկության օրր նրանց հնչեցվող հայտարարություններն ու գործողությունները միտված էին հետընտրական ամենավատթար զարգացումների։ Փետրվարի 20-29-ին Ազատության հրապարակում հնչող քարոզչության մեջ հստակ առանձնանում էին իշխանությունների կողմից «ժողովրդի վրա բռնության», ընտրակեղծիքների, «ժողովրդի թեկնածուի» տարած հաղթանակին տեր կանգնելու, գործող իշխանության նկատմամբ մինչև վերջ անհանդուրժող լինելու կարգախոսներ։ Զանգվածների հուզական տրամադրությունն ավելի սրելու համար Լևոն-Տեր Պետրոսյանն ու նրա կողմնակիցները անում էին «իշխանավորներին պատժելու» զանազան հայտարարություններ. «Եթե մեր ներկայացված պահանջները չկատարվեն ժամանակին, մենք կանենք այն, ինչ պետք է անենք», «որևէ մեկը չի կարող մեզ կանգնեցնել, «ժողովուրդն ինքը պետք է կամք ունենա պատժելու հանցագործներին»։

Հակադիր մղումների այս պայմաններում հասարակությունը լարվածության նորանոր վտանգավոր դրսևորումներ էր ունենում: Հետընտրական այղ շրջանը շատ քաղաքագետներ որակեցին որպես «իշխանության և ընդդիմության միջև նյարդերի պայքար»: Այս իրավիճակում ԶԼՄ-ներր շարունակում էին տալ բևեռացված մեկնաբանություններ։

Ակնհայտ էր, որ գերլարված այս վիճակը պետք է հաղթահարվեր խաղաղ ճանապարհով՝ իշխանության ու ընդդիմության միջև հանդուրժողականության ու փոխհամաձայնության միջոցներ գտնելով, բայց իշխանության և ընդդիմության փոխադարձ անհանդուրժողականությունը և փոխզիջման որոնման անհնարինությունը հանգեցրին մարտի 1-2-ին ծավալված դեպքերին։

Մարտի 1-ի առավոտյան ՀՀ ոստիկանության կողմից տեղանքի զննման և հասարակական կարգի պահպանման նպատակով Ազատության հրապարակում ձեռնարկված միջոցառմանը զանգվածային անկարգությունների կազմակերպիչներն ու մասնակիցները պատասխանեցին դիմադրությամբ՝ երկաթե ձողերով, քարերով ու փայտերով։ Շուտով բողոքող զանգվածը տեղափոխվեց քաղաքապետարանի մոտ, ուր գործողությունները զարգանալով՝ կեսօրից հետո վերածվեցին ջարդարարության ու թալանի։

Անկարգությունների ղեկավարի և կազմակերպիչների կոչերով ամբոխը սկսեց ավերներ գործել։ Ջարդուփշուր արվեցին անձնական օգտագործման շուրջ 100 ավտոմեքենա, ավտոբուսներ, տրոլեյբուսներ, ավերվեց մերձակայքում գտնվող «Մոսկվայի տունը», «Վիվասել» ընկերության վարչական շենքը, կողոպտվեցին խանութներ և գրասենյակներ։ Ավելին, ցուցարարները սկսեցին հարձակումներ գործել ոստիկանների վրա։ Բախումների ընթացքում երկուստեք օգտագործվեց հրազեն, որի արդյունքում զոհվեց 10 հոգի՝ ոստիկանության երկու աշխատող և ութ քաղաքացիական անձ։ Ծավալված իրադարձությունների ընթացքում վիրավորվեց ոստիկանության 220 աշխատակից, 200-ից ավելի քաղաքացիական անձինք։ Զանգվածային անկարգությունները շարունակվեցին նաև մարտի 2-ին։

Մարտի 1-ի երեկոյան ՀՀ դեռևս գործող նախադահ Ռ. Քոչարյանի հրամանագրով Երևան քաղաքում 20 օրով հայտարարվեց արտակարգ դրություն` Սահմանադրական կարգին սպառնացող վտանգները կանխելու, բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով։ Ակնհայտ է, որ դա պարտադրված քայլ էր, միակ ելքը՝ իրավիճակից դուրս գալու։ Հրամանագրում նշվում էր, «ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցներր շարունակում են վիճարկել ընտրությունների ելքն ապօրինի միջոցներով։ Ընդդիմության ներկայացուցիչների մի խումբ մարտի 1-ին անկարգություններ են իրականացրել Երևանի կենտրոնում՝ պատճառելով վնաս քաղաքացիների և պետության գույքին, ինչպես նաև ստեղծելով ուղղակի սպառնալիք քաղաքացիների անվտանգությանը, ինչը վիճակը դարձնում է անվերահսկելի։ Այդ գործողությունների թիրախր ՀՀ ձեռք բերած կայունությունն է, իսկ հետևանքը՝ միջազգային հեղինակության խաթարումը»։ Իհարկե, եթե հրամանագիրն ավելի վաղ հայտարարվեր, երբ տեղի էին ունեցել առաջին կրակոցներն ու մահվան դեպքերը, գուցե հնարավոր լիներ խուսափել ծանր հետևանքներից։

Սպանված անձանց գործի քննության համար հարուցվեց քրեական գործ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին