▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլ մանրամասներ պետք չէ. Նիկոլ Փաշինյանը թվարկում էր իր կրած հայկական արտադրության հագուստները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ պատասխանեց հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե արդյո՞ք մինչ այժմ նա հայկական արտադրության հագուստներ է կրում:

Վարչապետը նշեց, որ իր հայտարարությունից հետո միայն հայկական հագուստներ է կրում, բայց և հներն էլ «խարույկի չի տվել»: Փաշինյանը նաև սկսեց թվարկել իր կրած հայկական արտադրության հագուստն ու աքսեսուարները՝ կոստյում, շապիկ, ժամացույց, կոշիկներ... բայց այդ պահին նրան ընդհատեց Պետրոս Ղազարյանը՝ ասելով «Էլ մանրամասներ պետք չէ»:

Հաղորդավարի խոսքերը ծիծաղեցրին վարչապետ Փաշինյանին:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին