▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլիտար շենքեր կառուցող ևս մեկ պատգամավոր չի կարողանում մարել վարկը.«Ժողովուրդ»

«Թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ օր օրի վատանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանի ֆինանսական վիճակը։ Բանն այն է, որ որոշ ժամանակ առաջ պատգամավորը «Յունիբանկ»–ից վարկ է վերցրել Քանաքեռ– Ջեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում Էլիտար շենքեր կառուցելու համար, սակայն մինչ օրս չի կարողանում վարկը մարել։

Այժմ Ա. Ախոյանը ստիպված բանկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ ամեն ամիս 2 բնակարան հանձնի՝ այդ կերպ վերցրած գումարները մարելով։ Սակայն Ա. Ախոյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հայտարարեց, թե իրականում նման բան գոյություն չունի. «Ես նման բաներով չեմ զբաղվում, իսկ ով որ նման ինֆորմացիա է տարածում, շատ անիմաստ է, ուղղակի ծիծաղս է գալիս այդ տեղեկատվությունը լսելիս»։

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր, դարձյալ ԲՀԿ-ականԱշոտ Տոնոյանը ևս մշտապես հայտարարում էր, թե ինքը ֆինանսական խնդիրներ չունի, սակայն այս օրերին նրա սնանկացման հարցն է քննվում դատարանում»,–գրում է թերթը։

 

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին