▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էն վախեցածը, որ ձեզ ուղարկել ա, նրան պետք ա տանեք»․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին

«Ձեր գործողություններն ապօրինի են, ձեզ խաղաղ ու հանգիստ պահեք։ Դարձել եք գործիք»,- դիմելով ոստիկաններին՝ ասաց Բագրատ Սրբազանը։ «Մարդկանց կանգնած տեղը վերցնում եք, տանում։ Էն վախեցածը որ ձեզ ուղարկելա էս կողմ, նրան պետք ա տանեք, էդ աղետը պետք ա տանեք»,- հավելեց նա։

Վաղ առավոտից Երևանում ու մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները։

***

Վաղ առավոտից մեկնարկած անհնազանդության ակցիաներին են միանում Աժ ընդդիմադիր պատգամավորներ, հարյուրավոր քաղաքացիներ։ Փակվել են մի շարք փողոցներ, մայրուղիներ։ Փողոցներում լարված իրավիճակ է․ Կարմիրբերետավորները ուժի կիրառմամբ բերման են ենթարկում քաղաքացիներին։
«Ինչո՞վ է պայմանավորված ձեր ագրեսիվությունը»,-ոստիկաններին հարցրեց ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

***

Բերետավորները բերման են ենթարկում Բագրատ Սրբազանին ուղեկցող քաղաքացիներին՝ այդ թվում ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին:

***

Քիչ առաջ բերման ենթարկեցին ակցիայի մասնակից երգիչ Արսեն Գրիգորյանին՝ Մրոյին։ Քաղաքում շարունակվում են անհնազանդության ակցիաները, որոնց մասնակիցները ուժի կիրառմամբ բերման են ենթարկվում։

***

«Իրենցից վախեցող չկա, բութ գործիքի դեր են կատարում այս տղաները։ Ո՞ւմ են պահում, մի վախկոտի, որ իրենց կյանքն էլ է ավիրել։ Ոչինչ չի կարող մեզ բաժանել այս ընթացքից»,-անդրադառնալով ոստիկանների բռնի գործողություններին՝ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
Նա այցելում է Երևանի տարբեր փողոցներում խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնող ցուցարարներին:

Դիտեք նաև՝

Տեսանյութերին ու  իրադարձությունների զարգացումներին հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին