Էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան իր թելեգրամ-ալիքում զգուշացրել է մանդարինի վտանգի մասին։
«Մանդարինները բարձրացնում են ստամոքսահյութի թթվայնությունը, ինչը նշանակում է, որ դրանք կարող են վնասել օրգանիզմին, հատկապես, եթե դուք ունեք խոց կամ գաստրիտ: Իսկ մանդարինի հյութն ագրեսիվ ազդեցություն է թողնում ատամի էմալի վրա՝ աստիճանաբար քայքայելով այն։ Ցիտրուսային մրգեր ուտելուց հետո պետք չէ անհապաղ լվանալ ատամները, ավելի լավ է բերանը ողողել ջրով»,- գրել է բժիշկը։
Էնդոկրինոլոգը նշել է նաև, որ ցիտրուսային մրգերն ուժեղ ալերգեն են: Երբեմն մրգերը դատարկ ստամոքսին ուտելու դեպքում առաջացնում են փքվածություն և մեծացնում ախորժակը։ Չնայած այս մրգերը համարվում են ցածր կալորիականությամբ մթերք, սակայն դրանք բավականին բարձր շաքար են պարունակում, նշել է Պավլովան։