▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդունեք ձեր որդեգրած արտաքին տնտեսական քաղաքականության ձախողումը և ապաշխարեք

 

Պետական չինովնիկները հուսահատ փորձեր են անում հիմնավորել և պարզաբանել ակնհայտորեն ոչ մի կերպ չհիմնավորվող և պարզաբանման ոչ ենթակա մի երևույթ, որն մեր համար շատ կանխատեսելի ու բազմիցս զգուշացված էր ՀՀ ԵՏՄ անդամակցելու ճանապարհին:
Փաստը մնում է փաստ, ՀՀ ԵՏՄ անդամակցության արդյունքում ՀՀ արտաքին առևտուրը կրճատվել է ավելի քան 30%-ով: Սա այն պայմաններում, երբ այս նույն պաշտոնյաները մեկ տարի առաջ ոսկե սարեր էին խոստանում, Հայաստանը գրեթե վերածելով Վասյուկիի, ինչպես հայտնի ֆիլմում: Հետաքրքիր տրամաբանությամբ են առաջնորդվում մեր պաշտոնյաները. վիճակագրությունը մի իրավիճակում (երբ որ դրա արդյունքները շահեկան են իշխանության համար) համարում են անվիճարկելի փաստ, իսկ մեկ այլ իրավիճակում (երբ դա վիճարկում և մերժում է իշխանության ռազմավարական կուրսը) այն համարում են վիճարկելի, քանի որ կիրառվել է այլ <վիճակագրության մեթոդոլոգիա>:
Բայց նրանք մոռանում են, որմեր գործարարները չեն հետևում ձեր վիճակագրական մեթոդոլոգիային, նրանք ամեն օր ականատեսն են իրենց բիզնեսի առևտրային ծավալների նվազման, կորուստների ավելացման և արտադրության ծավալների կտրուկ անկման ակնհայտ երևույթին, իսկ դա դուք, որքան էլ հրաման ունենաք արդարացնել ու հիմնավորել, միևնույն է, չեք կարողանալու:
Հորդորում եմ Ձեզ անիմաստ ժամանակ մի վատնեք, ընդունեք ձեր որդեգրած արտաքին տնտեսական քաղաքականության ձախողումը, խոսովանեք ձեր մեղքերը և ապաշխարհեք Հայ ժողովրդի առջև: Հայաստանը լաբորատորիա չէ, իսկ Հայ ժողովուդը` փորձարարության օբյեկտներ:

Պետական չինովնիկները հուսահատ փորձեր են անում հիմնավորել և պարզաբանել ակնհայտորեն ոչ մի կերպ չհիմնավորվող և պարզաբանման ոչ ենթակա մի երևույթ, որն մեր համար շատ կանխատեսելի ու բազմիցս զգուշացված էր ՀՀ ԵՏՄ անդամակցելու ճանապարհին:

Փաստը մնում է փաստ, ՀՀ ԵՏՄ անդամակցության արդյունքում ՀՀ արտաքին առևտուրը կրճատվել է ավելի քան 30%-ով: Սա այն պայմաններում, երբ այս նույն պաշտոնյաները մեկ տարի առաջ ոսկե սարեր էին խոստանում, Հայաստանը գրեթե վերածելով Վասյուկիի, ինչպես հայտնի ֆիլմում:

Հետաքրքիր տրամաբանությամբ են առաջնորդվում մեր պաշտոնյաները. վիճակագրությունը մի իրավիճակում (երբ որ դրա արդյունքները շահեկան են իշխանության համար) համարում են անվիճարկելի փաստ, իսկ մեկ այլ իրավիճակում (երբ դա վիճարկում և մերժում է իշխանության ռազմավարական կուրսը) այն համարում են վիճարկելի, քանի որ կիրառվել է այլ <վիճակագրության մեթոդոլոգիա>:Բայց նրանք մոռանում են, որ մեր գործարարները չեն հետևում ձեր վիճակագրական մեթոդոլոգիային, նրանք ամեն օր ականատեսն են իրենց բիզնեսի առևտրային ծավալների նվազման, կորուստների ավելացման և արտադրության ծավալների կտրուկ անկման ակնհայտ երևույթին, իսկ դա դուք, որքան էլ հրաման ունենաք արդարացնել ու հիմնավորել, միևնույն է, չեք կարողանալու:

Հորդորում եմ Ձեզ անիմաստ ժամանակ մի վատնեք, ընդունեք ձեր որդեգրած արտաքին տնտեսական քաղաքականության ձախողումը, խոսովանեք ձեր մեղքերը և ապաշխարհեք Հայ ժողովրդի առջև: Հայաստանը լաբորատորիա չէ, իսկ Հայ ժողովուդը` փորձարարության օբյեկտներ:

Արթուր Ղազինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին