▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 24.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Ընտանիք» ռեստորանում փորձաշրջան անցնող մատուցողը միջոցառման մասնակիցների տոպրակներից ծրարներ է գողացել

Ապրիլի 7-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Մալաթիայի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Ընտանիք» ռեստորանային համալիրում գողության դեպք է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ռեստորանի տնօրենը ոստիկաններին հայտնել է, որ 2025 թվականի մարտի 20-ից որպես մատուցող փորձաշրջան անցնող Վայոց ձորի մարզի բնակիչ 32-ամյա Ֆրունզիկ  Ա․-ն միջոցառման մասնակիցների բաց թղթե տոպրակներից գողացել է 2 ծրար, որոնց մեջ եղել են 100 հազար դրամ և 100 ԱՄՆ դոլար:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական բաժին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին