▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը երկրում հակակշիռ չունի եւ դրսեւորում է «հաբռգելու» վարքագիծ. Կիվիրյան

Ակնհայտ էր, որ ընտրությունների նման արդյունքի դեպքում առավելեւս, երբ հականիկոլական ուժերը այդպես էլ  իրենց կողմնակիցներին չհանեցին փողոց, եւ դե ֆակտո ինչ-որ չափով ընդունեցին ընտրությունների արդյունքները, դրանից հետո պարզ էր, որ տեղի են ունենալու լայնածավալ ռեպրեսիաներ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

«Նիկոլ Փաշինյանն արդեն գործելու է «հաղթողի» իրավունքով: Սա դեռ սկիզբն է: Այս բոլոր ռեպրեսիաները, որ տեսնում ենք՝ ձերբակալություններ, կալանավորումներ, ասֆալտին փռել, այս ամենը դեռ սկիզբն է: Նիկոլ Փաշինյանն իր ընդդիմախոսներից մուռ է հանելու ամիսներ շարունակ տեւած վիրավորանքների ու նվաստացումների համար: Ինքը հիմա գործում է ուժի, հաղթողի իրավունքով: Եվ քանի որ բոլորիս հայտնի է  իր մոլագար էությունը, այդ բոլորը տեղի է ունենալու  նման ձեւերով: Այսինքն մենք գործ ունենք ոչ թե արդարադատության, այլ քաղաքական հաշվեհարդարների հետ: Իսկ քաղաքական հաշվեհարդարները տեղի են ունենում, որովհետեւ ընդդիմությունը չկարողացավ ռեալ պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ: Հետեւաբար նա ինչ ցանկանում, այն էլ անում է»,-հայտարարեց Կիվիրյանը՝ հավելելով, որ մեծ խելք պետք չի հասկանալու համար, որ այդ ամենը շատ ավելի կոշտ ու լկտի կերպով շարունակվելու է:

Վերլուծաբանը նկատեց, որ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը, փաստորեն երկրում հակակշիռ չունի: «Մինչեւ ընտրությունները ձեւավորվել էր ստերեոտիպը, որ Նիկոլ Փաշինյանն աջակցություն չունի: Հիմա ընտրություններում ստացված թվերից հետո, իսկ այս թվերը եղան ընդդիմության սխալ աշխատանքի դեպքում, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ քանի որ ես ունեմ մեծամասնություն եւ այդ մեծամասնությանը խոստացել եմ պողպատե մանդատ, ես դա կյանքի եմ կոչում: Այս ամենը կդադարի միայն այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանի դիմաց կկանգնի հակակշռող ուժ»:

Կիվիրյանի խոսքով, մենք ասիական երկրում ենք ապրում, որտեղ իշխանությունն ունի «հաբռգելու» վարքագիծ, եթե չկա հակակշիռ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին