▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտրովի բնապահպանությու՞ն...Ինչու՞ են ակտիվիստները լռում ԶՊՄԿ-ի պոչամբարից առաջացող աղետների առիթով

Տարօրինակ չէ ՞ , երբ  բնապահպաններն ու ակտիվիստները չեն ահազանգում ու աղաղակում, երբ  այս ամսվա սկզբին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ  ՓԲԸ-ին պատկանող Արծվանիկի պոչամբարի պարզվածքից Նորաշենիկ գետը կրկին գունափոխվել էր՝ դառնալով փրփրառատ եւ կապտաթույր:

Տեսչական մարմնի հայտարարության համաձայն, անալիտիկ հետազոտության արդյունքները փաստել են, որ թույլատրելի սահմանային արտահոսքը (ԹՍԱ) գերազանցել են պղինձը (14 անգամ), մոլիբդենը (5,7 անգամ), մանգանը (129 անգամ). մի շարք այլ պարամետրերով եւս ԹՍԱ-ն գերազանցվել է:

Ի՞նչ է սա, եթե ոչ  իսկական բնապահպանական աղետ,  որի մասին սակայն բնապահպանները չեն խոսում ու միայն մամուլն՝ այս դեպքում՝ Հետք.am  կայքն է բարձրաձայնում: 

Շատերի մոտ է հարց առաջանում այս առիթով՝ ի՞նչ է ուրեմն սա՝ ընտրովի բնապահպանությու՞ն...թե՞ կասկածելի ակտիվություն...

Հատկանշական է, որ Նորաշենիկ գետի աղետն ու բնապահպանների լռությունը համընկավ ուշագրավ մի փաստի հետ:

Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում օրերս  տեղի ունեցավ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դեմ մի խումբ բնապահպանների հայցի քննությունը:

Ամուլսարի շահագործման դեմ պայքարող բնապահպանները պահանջում են, որպեսզի փոխվարչապետը հերքի զրպարտություն համարվող տվյալները:

Հիշեցնենք՝  մի ասուլիսի ժամանակ փոխվարչապետն ասել էր հետևյալը.

«Ամուլսարի դեմ ծավալված արշավը միանշանակ չէ: Կան մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ տարածքում հանքարդյունաբերական ոլորտի գործարարների հետ, որոնք բավական լուրջ ֆինանսական միջոցներ էին ներդնում, որպեսզի այս արշավը կազմակերպվի: Հակառակ դեպքում, վստահեցնում եմ ձեզ, դուք Ամուլսարի մասին չէիք լսելու»:

Տիգրան Ավինյանը, կարծես, այս մասին մեկ անգամ չէ, որ ակնարկել է և չի պատրաստվում հրաժարվել իր խոսքերից: Նա, գուցե, խոսուն փաստե՞ր ունի բնապահպանների կասկածելի ակտիվության ու զարմանալի անտարբերության մասին:

Ի դեպ, այս հայցի հաջորդ նիստը  փետրվարի 28-ին է:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին