▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Պատմությունը հետ կթերթենք ու կտեսնենք՝ ով ինչ է արել. Ալեն Սիմոնյան

Այ քեզ բան...Արարատ Միրզոյանը՝ Տիգրան Ուրիխանյանին

Սյունիքի մարզին հատկացվել է 3,7 մլրդ դրամ 26 սուբվենցիոն ծրագրի իրականացման համար

Արսեն Բաբայանն ազատ արձակվեց

Մի հատ էլ քֆուր դնեիք, սրա ձևն արդեն չափ ու սահման չունի. բախում ԱԺ-ում՝ Գևորգ Պետրոսյանի և. . .

Ոտքը թափ ենք տալու, այդ ուժերին շպրտելու ենք մի կողմ և գնալու ենք մեր ուղղությամբ. «Իմ. . .

Քաղաքացիները սկուտեղի վրա ձեզ իշխանություն մատուցեցին. Ուրիխանյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին

Երևանում թալանել են «Իմ քայլի» պատգամավորին. նրա մեքենայից գողացել են մի քանի հազար դոլարանոց. . .

Նիկոլ Փաշինյանը Փարիզից սելֆիներ է հրապարակել

Որտե՞ղ են ԵԱՏՄ-ից ստացած թանկարժեք TOYOTA Land Cruiser Prado-ները. ամբողջ մախինացիան արվել է . . .

Հայ-թուրքական հարաբերությունների նոր փո՞ւլ է սկսվում. Լավրովը պատահական չի խոսել

«Հայոց եկեղեցու պատմության» փոխարեն, իբրեւ փոխզիջում, կառաջարկվի դպրոցում անցնել «Կրոնի պատմություն»

Նիկոլ Փաշինյանից հրահանգ է իջեցվել «բոլոր-բոլորին»՝ Ամանորը նշել Հայաստանում

Քանյե Ուեսթի օրինակով. Դեն Բիլզերյանը ևս ուզում է ԱՄՆ նախագահ դառնալ

Նիկոլ Փաշինյանը չդիմացավ և «լայվ» մտավ Էմանուել Մակրոնի անունից տրվող պետական ճաշից

Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան՝ «Էլի կընտրեմ քեզ»

Վարչապետի որոշմամբ Աննա Վարդապետյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից

Ինչպե՞ս Էմանուել Մակրոնը դիմավորեց Նիկոլ Փաշինյանին

Incourt Corporate Cup մրցաշարը կանցկացվի ամեն տարի

Հայաստանի հավաքականում Աբրահամ Խաշմանյանին կօգնեն 5 մարզիչ

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին տրամադրվել է 2 նոր սարքավորում. Արսեն Թորոսյան

«Բարդակ»-ի սեփականատերն՝ Արարատ Միրզոյանի և նրա կնոջ հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Ծառայողական քննություն է լինելու. Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

Աղբահանությունն այսբերգի վերևի մասն ա, տակի մասին մոտիկ էլ չենք եկել. Հայկ Մարության

Մայրը 15-ամյա աղջկան ծեծի է ենթարկել, դանակի սպառնալիքի տակ ստիպել, որ նա մարմնավաճառությամբ զբաղվի

Էս ձևով չի մնալու...Հայկ Մարությանը՝ բացօթյան առևտրի մասին

Ահաբեկիչները Ղամիշլիում սպանել են Հայ Կաթողիկե համայնքի հովվապետին ու նրա հորը

Ավտոներկրողները փակել են Նորագավիթի մաքսատան ճանապարհը

Հայկ Հովհաննիսյանը չի պնդել հրաժարականի դիմումը և շարունակում է պաշտոնավարել. ԲԴԽ

Դաշնակցային հարաբերություններ ու ռազմավարական գործընկերներ բոլոր ոլորտներում. Հանդիպեցին. . .

Հզոր մարզիկի մասին լալահառաչ տեքստերը հավաքեք, փաթաթեք ու գցեք աղբարկղը. Նաիրա Զոհրաբյանը՝. . .

Դմիտրի Մեդվեդևի որդին հանդիպում է հայուհու հետ

Առանց ԼՂ ժողովրդի համաձայնության՝ որևէ փաստաթուղթ չի կարող ստորագրվել. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է օժանդակել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը. Սերգեյ Լավրով

Հաշտ եմ արտաքինիս հետ, չեմ հասկանում՝ ինչո՞ւ են մարդիկ ինձ վիրավորում ու նսեմացնում. Լիանա Վանոյան

SoftConstruct ընկերությունն իր AI տեխնոլոգիայով նոր պրոդուկտն առաջին անգամ Հայաստանում. . .

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Խոշոր չափերի հափշտակության փաստեր՝ Հայաստանի նկարիչների միությունում. հարուցվել է քրգործ

Իմ կողմից առաջ քաշված մի շարք գաղափարներ չեն կարևորում. ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը. . .

Կարաբինան ու Մելը մշակույթ չեն․ Դաշնակցական երիտասարդները երթ են անցկացրել

«Ինֆորմացիա եմ ստացել, որ ուզում են բացել հանքը». Հայկ Բարսեղյան

3,5 անգամ ավելի շատ գումար՝ ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նպատակով

Պուտինն իր ողջույններն է հղում ու լավ է արտահայտվում ձեր հետ շփումների մասին․ Լավրովը՝ Փաշինյանին

2019-ի հունվար-նոյեմբերին Հայաստան է ներմուծվել մոտ 133 հազար ավտոմեքենա

Հայ Սոնա Հարությունյանը հիացրել է հունական The Voice-ի մարզիչներին և անցել հաջորդ փուլ

«Իմ քայլի» պատգամավորն Արայիկ Հարությունյանին հիշեցնում է ցորենի արտերի համար ծեծվող զինվորների մասին

Եթե որևէ քննադատական խոսք է հնչում,ուրեմն թշնամա՞նք կա,չարամտությու՞ն,վնասելու միտվածությու՞ն

«Իմ Քայլ»-ի պատգամավորը՝ Սիրուշոյի նոր տեսահոլովակի մասին

Աղջիկների մի խումբ էլ ներխուժելու է որեւէ եկեղեցի եւ բացի իր դոշերը․ Աշոտյան

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել

ԵՊՀ մամուլի խոսնակ  Գևորգ Էմին Տերյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

 

 

 

 

 

 

 

 

«ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց»:

 

Ավելի ուշ բուհը հրապարակել է Սիմոնյանի ելույթը։
«Այս աշխարհում ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։ Եվ այս խոսքերն իմ հայրը մահանալուց առաջ ինձ ասաց: Այսօր ես կրկնում եմ՝ ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։ Համալսարանի շուրջ ստեղծված լարվածությունը չի թուլանում, այլ գնալով ավելի է ուժեղանում։ Երկրի բարձրագույն իշխանությունն ինձ մեղադրում է, թե ես ճանկռում եմ այս աթոռը, որ երկար մնամ։ Ծիծաղելի է։ Ես երբեք այդ աթոռից կառչած չեմ եղել: Այս ամիսների ընթացքում, կարծում եմ, ձեզ համոզեցի, որ ես ո՛չ ընկրկող եմ, ո՛չ վախեցող եմ, ո՛չ էլ հերոս եմ ձևանում։ Ես պատրաստ եմ տղամարդուն վայել ձևով բոլոր հարցադրումների պատասխանները տալ»,– ասել է նա:

Սիմոնյանը նշել է, որ այս ամիսների ընթացքում համալսարանում տեղի ունեցան փոփոխություններ։

«Ինչքան էլ ցավալի է, այդ փոփոխությունների մի մասն անխուսափելի էր: Կարծում եմ՝ շատ մարդիկ չդիմացան փոփոխություններին, և դրա համար էլ մենք այսօր ունենք երկու նոր պրոռեկտոր: Այն լարվածության մեղավորը, որը կա համալսարանի շուրջ և գնալով ուժեղանում է, ես չեմ և ոչ էլ համալսարանն է։ Դրա մեղավորը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմնի ներկայացուցիչներն են։ Մարդիկ, որոնք համալսարանական են, բայց համալսարանում որևէ լուրջ ներդրում չեն ունեցել։ Դա իրենց խնդիրն է։ Ես անընդունելի եմ համարում այն քաղաքականությունը, որն այսօր վարում է ԿԳՆ-ն, ոչ միայն կրթության և գիտության ոլորտում, այլև համալսարանի նկատմամբ։ Ես դա համարում եմ մերժելի»,– ասել է Սիմոնյանը։

Ռեկտորը դառնությամբ է նշել այն հանգամանքը, որ ազգային արժեք համարվող համալսարանը, որի 100-ամյակն է այս տարի նշվում, և որի հետ զուգահեռաբար նշվում է Բաքվի պետական համալսարանի 100-ամյակը, մեր պետության կողմից արժանանում է նման վերաբերմունքի:

«Մայիսի 16-ին և 17-ին մենք, այն էլ, ցավոք սրտի, ոչ բոլոր համալսարանականներով, նշեցինք բուհի ծննդյան օրը, այցելեցինք Գյումրի: Այնուհետև այստեղ կազմակերպվեց համերգ, հետո տեղի ունեցավ «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը, բայց պաշտոնական որևէ ուղերձ, որևէ շնորհավորանք ես չստացա, համալսարանը չստացավ։ Զանգեցին իմ ընկերները և այն մարդիկ, որոնք սիրում են համալսարանը և վերջ։ Նույնիսկ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը չշնորհավորեց։ Այսպիսի պայմաններում հոբելյան նշելը շատ ծանր է: Իշխանությունները հստակ ասում են՝ հոբելյանը կնշենք այն դեպքում, երբ որ Դուք չեք լինի ռեկտորի պաշտոնում: Ընդ որում՝ այդ հոբելյանին մասնակցելու համար գալու են մարդիկ, նաև արտասահմանից, որոնք իմ անձնական հյուրերն են, իմ ընկերներն ու բարեկամները՝ ռեկտորներ տարբեր համալսարաններից, որոնց հետ ընկերացել ենք այս տարիների ընթացքում»,– ասել է նա:

Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել այն ուսանողներին, որոնք այս ամիսների ընթացքում ապացուցել են, որ արժանի են համալսարանի ուսանող կոչվելուն:
«Այս ամիսների ընթացքում, այս պայքարի ընթացքում շատ բաներ տեսանք: Հատկապես ես: Տեսա և՛ աջակցություն, և՛ բացահայտ անտարբերություն: Այն քրեական գործը, որը հարուցվել է համալսարանի դեմ, իր ամբողջ ծանրությամբ առաջին հերթին իմ ուսերին է: Բայց ես համոզված ասում եմ, որ մենք արդար ենք: Եվ այս դժվարություններից մենք դուրս ենք գալու»,– ասել է նա։

Սիմոնյանն ընդգծել է, որ ինքը խեղճացող չէ:

«Ես զանգեզուրցի եմ և սյունեցու կող ունեմ, ես իմ հոր զավակն եմ: Ես երբեք չեմ խեղճացել և չեմ խեղճանալու: Ես միշտ պայքարելու եմ՝ հանուն համալսարանի, ԵՊՀ-ի վաղվա օրվա համար, պայքարելու եմ, որ համալսարանում ամեն ինչ լավ լինի, որ հայրենիքում՝ հասարակության մեջ, գերակշռող լինի այն կարծիքը, որ համալսարանն իսկապես ազգային արժեք է: Բայց հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ համալսարանի 100-ամյակը պետական մակարդակով չնշելն ազգային ամոթ, խայտառակություն կարող է լինել, ուզում եմ ձեզ հայտարարել, որ ես մտադիր եմ վայր դնել ռեկտորի իմ իրավասությունները և հրաժարականս վաղը ներկայացնել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին: Եթե ես այսօր հրաժարական չտամ, միևնույն է, էլի օրենքի խախտումով դա արվելու է: Ես արդեն տեղյակ եմ՝ փոխելու են Հոգաբարձուների խորհրդի ամբողջ կազմը, որ կարողանան ինձ հանելու հաճույքը ստանալ: Ես այդ հաճույքը նրանց չեմ պատճառի»,– ասել է ռեկտորը:

Սիմոնյանը հայտարարել է, որ ոչ մի բանից չվախենալով և համալսարանի շահը գերակա համարելով՝ վայր է դնում իր լիազորությունները:

«Հոգաբարձուների խորհուրդը կորոշի 7 օրվա ընթացքում, այդպես է կանոնադրությունը, թե երբ է նոր ռեկտորի ընտրության օրը նշանակվում: Պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար կլինի, մինչև որ կլինեն ընտրություններ: Ես կարծում եմ, որ ընտրությունները կլինեն բավականին շուտ, որովհետև դրանից բխում է նաև համալսարանի բնականոն գործունեությունը»,– ասել է նա:

Սիմոնյանը նշել է, որ շարունակելու է մնալ համալսարանում՝ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում, որի ղեկավարն է, Հայոց պատմության ամբիոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին