▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՊՀ ռեկտորին մաղթում ենք առողջություն և ի աջակցություն դադարեցնում ենք բողոքի ակցիաները

 

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ դադարեցնում են ԵՊՀ-ում բողոքի ակցիաները:

«ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին մաղթում ենք առողջություն և ի աջակցություն դադարեցնում ենք բողոքի ակցիաները: Գիտխորհրդի դահլիճը շարունակում է մնալ ազատագրված ուսանողական տարածք: Տարածքը բաց է քննություններ պարապելու համար: Պատրաստ և ուրախ կլինենք հանդիպել նաև մեր դասախոսներին»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը գիշերը տեղափոխվել է հիվանդանոց: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ մայիսի 29-ի առավոտից բողոքի ակցիա էր ընթացել ԵՊՀ-ում: 

Ուսանողները արգելափակել էին ռեկտորի աշխատասենյակը, ռեկտորը մի քանի ժամ մնացել էր իր աշխատասենյակում, ապա հեռացել համալսարանից, իսկ ուսանողները որոշել էին մնալ ԵՊհ-ում եւ նստացույց անել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին