▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եռաբլուր»-ի մոտ տեղի ունեցած վիճաբանության մասնակիցներից 2-ը հայտնաբերվել են Սևան քաղաքում. հնչել էր կրակոց

Ոստիկանության աշխատակիցները սեպտեմբերի 18-ին Սևան քաղաքի Շահումյան փողոցից ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Սևան քաղաքի 2 բնակչի։

http://asekose.am/filemanager/uploads/2021/09/week-3/Erablur.jpg

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Նրանք են 28-ամյա Սերգեյ Սարգսյանն ու 31-ամյա Հրաչյա Պողոսյանը։ Վերջիններս կասկածվում են սեպտեմբերի 14-ին Երևանում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մոտ, խուլիգանություն կատարելու մեջ։ Նրանք եղել են Toyota մակնիշի ավտոմեքենայով։ Այդ օրը վիճաբանություն էր տեղի ունեցել Toyota-ի վարորդի և Opel մակնիշի ուղևոր՝ 27-ամյա Լորիս Կարապետյանի միջև, որի ժամանակ էլ հնչել էր կրակոց։

Նշված անձանցից ստորագրություն է վերցվել, որից հետո բաց են թողնվել։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի գլխավոր մուտքի մոտ, վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ հնչել է կրակոց։ 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին