Մերձմոսկվայի Բալաշիխա քաղաքի երաժշտական դպրոցը մտադիր են կոչել ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի անունով, քանի որ վերջին մի քանի ամիսների ընթացքում հենց այս քաղաքում է ապրել:«Եթե հասարակական գործիչները կամ մտավորականները նամակ գրեն մարզպետին, մենք կանենք դա։ Դեռ ոչ մի դիմում չենք ստացել», -ասել է Մոսկվայի մարզպետի խորհրդական Իգոր Չայկան։
Վերջինս նաև նշել է, որ վերջնական որոշումը կայացնելու է մարզպետ Անդրեյ Վորոբյովը։


