▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երազ, թե՞ իրականություն

 

Այսօր Կառավարաության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր խոսքում անդրադարձավ տեղական արտադրության և շուկայի զարգացման հացերին և մասնավորեցրեց որ «կարևոր է ամեն կերպ խթանել տեղական հայրենական արտադրողին թե՛ մակրոտնտեսական առումով՝ մրցունակ միջավայր ապահովելու, թե՛ տնտեսվարողի գործունեությանը տարբեր միջամտություններն էապես նվազեցնելու տեսակետից»:
Ըստ էության նման դիրքորոշումը միանշանակ բխում է տեղական շուկայի շահերից, և արտադրական պրոցեսն ինքնին խթանելու դերակատարություն ունի:
Վարչապետը նաև հանձնարարել է «յուրաքանչյուր օրացուցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումները սահմանափակել մեկ անգամով, մեկից ավելի անգամ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում խիստ ծանրակշիռ փաստարկների պարագայում՝ վարչապետի թույլտվությամբ»:
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հարկային տեսուչի ցանկանացած այցը իր մեջ կրկնապատկում է կոռուպցիոն ռիսկերը, և նկատելիորեն ազդում ստվերի ընդլայնմանը, ապա այս տեսակետից վարչապետի քայլի մեջ կանխարգելման և զսպման միտում կա:
Նախնական քայլը ողջունելի է, մնում է այս չափաբաժնով չսահմանափակվել, այլ ըդհակառակը, խոսքի տերը լինել` ամեն կերպ վերասկելով գործընթացի ճշգրիտ կատարմանը, այլ ոչ թե, ինչպես սովորաբար արվում էր, ուղղակի հայտարարել ու հանձնարարել, սակայն սայլն այդպես էլ տեղից չշարժվի:

Այսօր Կառավարաության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր խոսքում անդրադարձավ տեղական արտադրության և շուկայի զարգացման հացերին և մասնավորեցրեց որ «կարևոր է ամեն կերպ խթանել տեղական հայրենական արտադրողին թե՛ մակրոտնտեսական առումով՝ մրցունակ միջավայր ապահովելու, թե՛ տնտեսվարողի գործունեությանը տարբեր միջամտություններն էապես նվազեցնելու տեսակետից»:
Ըստ էության նման դիրքորոշումը միանշանակ բխում է տեղական շուկայի շահերից, և արտադրական պրոցեսն ինքնին խթանելու դերակատարություն ունի: Վարչապետը նաև հանձնարարել է «յուրաքանչյուր օրացուցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումները սահմանափակել մեկ անգամով, մեկից ավելի անգամ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում խիստ ծանրակշիռ փաստարկների պարագայում՝ վարչապետի թույլտվությամբ»:

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հարկային տեսուչի ցանկանացած այցը իր մեջ կրկնապատկում է կոռուպցիոն ռիսկերը, և նկատելիորեն ազդում ստվերի ընդլայնմանը, ապա այս տեսակետից վարչապետի քայլի մեջ կանխարգելման և զսպման միտում կա:Նախնական քայլը ողջունելի է, մնում է այս չափաբաժնով չսահմանափակվել, այլ ըդհակառակը, խոսքի տերը լինել` ամեն կերպ վերասկելով գործընթացի ճշգրիտ կատարմանը, այլ ոչ թե, ինչպես սովորաբար արվում էր, ուղղակի հայտարարել ու հանձնարարել, սակայն սայլն այդպես էլ տեղից չշարժվի:

Արմեն Հովասափյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին