▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ 1000-դրամանոց նյութը 1.000.000-ից ավելի մարդու կյանք է վտանգում

Թե ԼՂՀ հակամարտության, թե Հայաստանի Հանրապետության արտագաղթի, թե սոցիալապես անապահով մարդկանց թվի աճի, թե էլետրաէներգիայի, թե գազի գնի, թե այլ խնդրահարույց հարցերի շուրջ հասարակության շրջանում ճիշտ կամ սխալ մոտեցումների առաջին ձևավորողը լրատվամիջոցներն են: Իսկ 21-րդ դարում ապրող մարդու, առավել ևս հասարակության համար լուր հասցնելու այն բոլոր միջոցները, որից հետո մարդը սկսում է մտածել ու կարծիք ձևավորել տվյալ հարցի շուրջ: Անգամ երբ հարևանները, իրենց շքամուտքում հավաքվում ու սուրճ են խմում և քննարկում են այս կամ այն հարցը, իրենց ընկերուհիներից ցանկացածը կարող է հանկարծակի կամ միտումնավոր ազդել մյուսների կարծիքի վրա, ու նրանք անկախ իրենցից՝ մանիպուլիացիայի ենթարկվելով, սկսում են փոխել իրենց կարծիքը տվյալ հարցի շուրջ: Առավել ևս մեր երկրում, երբ ամեն մի սոցիալական օգտատեր, իրեն համարելով լուր հրապարակող, իր faceebook-ի էջը դարձնելով համաժողովրդական մի հարթակ, այնտեղ ամեն վայրկյան անպայման գրառում է կատարում թե ինչպես սուրճ խմեց, սեքսով զբաղվեց՝ բավարարվե՞ց, թե ոչ: Երբ համացանցի օգտատերերը անձնական բնույթի գրառումները են կատարում, սա համարվում է անձնական, ու ոչ ոք իրավունք չունի նրան արգելելու, թե ինչ գրի: Բացառությամբ եթե այդ գրառումը չի վիրավորում մեկ այլ անձի: Բայց երբ այդ անձը, չունենալով ոչ մի բարոյական, գիտական ու պաշտոնական իրավունքներ, սկսում է գրառումներ կատարել ԼՂՀ հակամարտության, երկրի անվտանգությանը սպառնացող, սահմանին կանգնած զինվորի կյանքին վտանգ ներկայացնող գրառում, սա արդեն լկտիություն է: 
Սա նման է մի ազատության, երբ թվում է, թե դու ազատ մարդ ես, ու կարող ես մերկ ման գալ փողոցում ու դա քո՝ հասարակությանը ներկայանալու ձևն է: Բայց երբ այդ քո մերկ մարմինը տեսնում է իմ երեխան ու ինձ սկսում է հարցեր տալ քո՛ այդ մերկ մարմնի մասերի մասին, այդտեղ դու՛ սկսում ես ազդել ի՛մ երեխայի բանականության ու աշխարհի հանդեպ ունեցած նրա բարոյականության վրա: Այ այստեղ դու՛ ոտնահարում ես իմ ու իմ երեխայի ազատությունը: Երբ որոշ «մտահոգ» քաղաքացիներ իրենց բողոքի ձայն են բարձրացնում այս կամ այն հարցի շուրջ, ես, որքան էլ որ քաջ գիտակցում եմ, որ մասնակից մարդկանց մեծ մասը այդ ամենը անում են զուտ ֆինանսականի համար, ես ուրախանում եմ՝ որպես «մտահոգ» քաղաքացի: Բայց որպես լրագրությամբ զբաղվող մարդ, ես դա համարում եմ իշխանական օղակներում աշխատող որոշ խմբերի համար զսպօղակ, կամ գուցե դեպի ժողովրդական երկիր դառնալու ճանապարհներից մեկը: Որպես «մտահոգ» քաղաքացի՝ դատապարտելի եմ համարում նաև որոշ ոստիկանների պահվածքը, բայց մյուս կողմից էլ դատապարտելի եմ համարում, երբ ադ «մտահոգ» քաղաքացիները իրենց բողոքը սկսում են արտահայտել անձանց անհատական վիրավորանքներ հասցնելով: Բայց երբ այս կամ այն «լրատվամիջոցը» նյութեր է հրապարակում ԼՂՀ հակամարտության, տարածքների վերսդարձի՝ ամերիկյան, եվրոպական, ռուսական այս կամ այլ երկրի պաշտոնիայի կողմից արած հայտարարությունների մասին, որոնք ակնհայտ հակապետական, հակահայկական ու ԼՂՀ հակամարտությանը ոչ թե օգնող, այլ խանգարող հայտարարություններ են, ապա այստեղ ե՛ս ցանկանում եմ ասել՝ դո՛ւք գրանտակեր շներ եք...
Ինչպե՞ս կարելի է հրապարակել նյութ, որը վտանգի տակ է դնում սահմանին ապրող մարդու կյանքը, սահմանին կանգնած զինվորի կյանքը, միայն այն բանի համար, որ այդ տվյալ հարցազրույց տվող շունը հայհոյում է երկրի իշխանություններին ու դատապարտում է երկրում առկա վիճակը: Բայց մյուս հարցերի տակ մեսիջներ է հասնում հակամարտող կողմին ու թշնամուն տեղյակ պահում, որ այստեղ, այս հարցի շուրջ, այս երկիրը խոցելի է: Ինչպե՞ս կարելի է գրել նյութեր սահմանին զոհված զինվորի մասին, զոհվածի ծնողի մասին զուտ նրա համար, որ հայհոյում են այս երկրի իշխանություններին ու դրանով իսկ թշնամուն ներկայացնել թե իբր այստեղ զինվորների նկատմամբ բացարձակ անթողություն է: 
Ինչպե՞ս կարելի է չիմանալով հանդերձ՝ նյութեր գրել սահմանի լարվածության մասին, այնտեղի կրակոցների մասին, չճշտված՝ անգիտակցաբար, ոչ պրոֆեսիոնալ ու աշխարհով մեկ մարդկանց հայտնել, որ իբր հայը սահմանին խուճապի մե՞ջ է:
Ժողովուրդ, ուշքի եկեք:


Սուրեն Արեենց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին