Հայաստանում հեղափոխության շունչն ամենաշատը զգացել են հենց Էջմիածնի բնակիչները:
Այս մասին այսօր Էջմիածնում՝ «Իմ քայլի» քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ ուրախ է էջմիածնեցիներին տեսնել բարձր տրամադրությամբ. «Թերևս ՀՀ-ում հեղափոխության շունչն ամենաշատը հենց Էջմիածնի բնակիչներն են զգում, որովհետև կարծում եմ, որ էջմիածնեցիները կոռուպցիոն համակարգից, օլիգարխական համակարգից ամենաշատն էին տուժում ձեզ հայտնի ժամանակներում: Երբ ասում էին, թե ՀՀ-ում կա բդեշխություն, ամենաշատը դուք էիք դա տեսնում, երբ ասում էին, թե ՀՀ-ում կան ապօրինություններ ու կամայականություններ, ամենաշատը դուք էիք զգում, և ես ուզում եմ այսօր առաջին հերթին շնորհավորել ձեր հաղթանակի կապակցությամբ, որովհետև հաղթանակը ձերն է, հաղթողը դուք եք, հեղափոխությունը դուք եք արել»:
Կարդացեք նաև՝ Այսօր հատուկ այս առիթով Աննային ասել էի, որ գար. Փաշինյանը հանրահավաքում խոսեց ընտանիքի մասին